Արցախի հարցով ամերիկյան և ռուսական կողմերի միջև կա փոխըմբռնում․ հասկանում են, որ պատերազմից խուսափելու ամենալավ ճանապարհը բանակցելն է․ Վահրամ Բալայան

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները՝ և՛ ԱՄՆ-ը, և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը, հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը համապարփակ լուծման անհրաժեշտություն ունի։ Factor.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ խոսելով այս օրերին անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում հակամարտության շուրջ քննարկումների մասին։

«Չնայած Ալիևի հայտարարություններին՝ բոլորն էլ տեսնում են, որ տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն հարցին վերջնական լուծում տալուց հետո։ Նրանք պայմաններ կստեղծեն, որ ինչ-որ ձևով Արցախի հետ կապված երկխոսություն վերսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ գործընթացում արդյունավետություն ապահովելու համար, իհարկե, ի վերջո արցախյան կողմին էլ պետք է ներգավվել։

«Այնտեղի ժողովրդի ձայնն էլ պետք է հաշվի առնել, որն ունի իր ընտրված իշխանությունը»,- նշեց Բալայանը։

Հիմա, ըստ Վահրամ Բալայանի, մեծ ճանապարհի նոր սկզբին ենք ականատես լինում․ «Նոր իրավիճակ է ստեղծվել։ Կարծում եմ՝ ՀՀ իշխանություններն ամեն ջանք կգործադրեն, որ բանակցային գործընթացն առավել արդյունավետ ընթացք ունենա»։

Անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությանն այն մասին, որ կողմերին ուղղված առաջարկներ ունեն՝ հիմնախնդրի համապարփակ լուծման համար, արցախցի պատգամավորը նկատեց, որ մեր տարածաշրջանի նկատմամբ շատ երկրներ ունեն հետաքրքրություններ։

«Միացյալ Նահանգները նաև տեսավ, որ Ռուսաստանը միայնակ գործելու հավակնությամբ հանդես չի գալիս, դաշտը բաց է թե՛ ամերիկյան, թե՛ ֆրանսիական կողմի համար, և նրանք կարող են առավել ակտիվ ներգրավվել գործընթացում։ Եթե այլ հարցերում կան տարաձայնություններ, ապա Ղարաբաղի հարցի դեպքում, կարծում եմ, ամերիկյան և ռուսական կողմերի միջև կա փոխըմբռնում։ Բոլորն էլ հասկանում են, որ մեծ պատերազմից խուսափելու ամենալավ ճանապարհը բանակցային սեղանի շուրջ նստելն է»,- ասաց նա։

Խոսելով արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնահարց այլևս չկա, և պատասխանելով դիտարկմանը, թե այս իրավիճակում ի՞նչը կստիպի նրան նստել բանակցային սեղանին, Վահրամ Բալայանը նշեց․ «Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո էլ Ադրբեջանն անընդհատ մաքսիմալ պահանջներ է դրել՝ մինիմալին հասնելու համար։ Հիմա էլ նույն կերպ է վարվում։ Ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքի դեպքում փորձում է սանտիմետրերով, քայլ առ քայլ առաջ գնալ։ Խնդիրն այն է, որ ադրբեջանցիները փորձում են հնարավորինս շատ տարածքներ վերցնել։ Այս տեսանկյունից այդ պահանջները միշտ լինելու են։ Բայց կարծում եմ՝ նրանք էլ սրտի խորքում հասկանում են, որ խաղաղությունը, որը պետք է նաև իրենց ժողովրդին, կարող է լինել միայն հիմնախնդրի համապարփակ լուծման դեպքում»։

Ինչ վերաբերում է Թուրքիայի ակտիվությանը, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ ԼՂ-ի թեմայով քննարկումներին, ապա, ըստ Վահրամ Բալայանի, այս երկրի հավակնությունները մեր տարածքների վերաբերյալ պատմությունից են հայտնի։

«Թուրքիան 16-րդ դարից սկսած հավակնություններ ունի Արցախի նկատմամբ և դա չի թաքցրել երբեք։ Այսօր էլ ինչ-որ պայմաններ են ստեղծվել նրա համար՝ նորից Կովկաս ներթափանցելու։ Ցավոք, ինչ-որ չափով դա ստացվեց, իսկ շարունակության դեպքում լավ իրավիճակ չի ստեղծվի։ Թուրքիայի հավակնությունները կարող են տարածաշրջանն առավել անկայուն պահել»,- ասաց նա։

Թուրքիայի այս քաղաքականությունը, ըստ Բալայանի, անհանգստացնում է նաև գերտերություններին, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան։

«Բայց պետք է նաև եղած իրողությունները հաշվի առնել․ Թուրքիան ՆԱՏՕ-ի հզոր պետություն է, իր տնտեսական հզորությամբ մտնում է աշխարհի երկրների 20-յակի մեջ, իսկ ուժի հետ բոլորը հաշվի են նստում»,- ընդգծեց նա։

Այսքանով հանդերձ, Վահրամ Բալայանի խոսքով, կան «կարմիր գծեր», և վերը նշյալ երկրները թույլ չեն տա, որ Թուրքիան անցնի դրանք։ Դրանցից մեկը, նրա կարծիքով, Թուրքիայի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դառնալն է։

«Նրանք Թուրքիային դա թույլ չեն տա»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան