Էրդողանն իր ուղերձում ընդգծում է, որ հարգում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը. վերլուծաբան

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

ՀՀ-ն և Թուրքիան փոխանակվեցին հայտարարություններով հարաբերությունների կարգավորման մասին: Հայ և թուրք վերլուծաբանները քննարկել են հարաբերությունների հետագա ընթացքը. գրում է VOA-ն:

Անցած մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի առաջնորդների միջև արձանագրվեց ուղերձների փոխանակում, որն ազդարարում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հերթական փորձի մասին, ասում է «Կովկասյան հրատարակության» հանդեսի խմբագիր, վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանը հանդեսի կազմակերպած հերթական վեբինարի ընթացքում՝ նվիրված հայ-թուրքական հարաբերություններին: Գամաղելյանը հիշեցնում է՝ հարաբերությունների կարգավորման այս փորձն առաջինը չէ. նախորդ բոլոր փորձերը, և հատկապես 2009 թ.-ի «ֆուտբոլային դիվանագիտությունը» ձախողվել են:

Գամաղելյանը մատնանշում է նախորդ և ներկա կարգավորման փորձերի միջև առկա տարբերությունները, որոնցից ամենացայտուն օրինակն է, որ 2009 թ-ին Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել էր ԼՂ բանակցություններում առաջընթացի հետ, որը, փաստորեն, նշանակում էր հայկական զորքերի դուրսբերում ԼՂ-ի շուրջ ընկած տարածքներից:

«Հաշվի առնելով, որ ուղերձների փոխանակումը նախաձեռնել է, որքան հայտնի է, Թուրքիան, ենթադրաբար, այդ պայմանն այլևս գոյություն չունի»,- նշել է Գամաղելյանը:

Վերլուծաբանի մատնանշած այլ տարբերությունների շարքում են ջանքերի ուղիղ, չմիջնորդավորված ձևը ի տարբերություն նախորդ փորձերի, ինչպես նաև երկխոսության թափանցիկ ու հանրային բնույթը:

Իր հերթին, International Crisis Group Թուրքիայի ծրագրի ղեկավար, վերլուծաբան Նիգար Գյոքսելը նկատում է՝ կողմերի միջև երկխոսությունը պարունակում է հստակ ուղերձներ: Ըստ նրա՝ Անկարան իր ուղերձում ընդգծում է, որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ու սպառնալիք չէ Երևանի համար: Միևնույն ժամանակ, ըստ Գյոքսելի, Թուրքիան այսպիսով կարևորում է նաև Ադրբեջանի և իր սեփական տարածքային ամբողջականությունը:

«Չեմ կարծում, որ այն ներկայացված է որպես նախապայման: Դա ավելի շուտ ուղերձ է, որ կարգավորումը չի կարող սեպ խրել Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Չեմ կարծում նաև, որ այս ուղերձն անպայման ուղղված է միայն Երևանին: Այն ուղղված է նաև Բաքվին, Մոսկվային, երկրի ներսում՝ ազգայնականներին»,- նշում է Գյոքսելը:

Գյոքսելը գտնում է, որ Անկարան, հաշվի առնելով Ադրբեջանի, Ռուսաստանի, ինչպես նաև ներքաղաքական գործոնները, փորձում է առաջ քաշել տարածաշրջանային ինտեգրման հեռանկարը, որը բխում է Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի շահերից:

«Այս մոտեցումը հիմնված է այն գաղափարի վրա, որ Թուրքիան և Հայաստանը կարող են փորձել կարգավորել հարաբերությունները, սակայն թե՛ Ադրբեջանը և թե՛ Ռուսաստանը կարող են խափանել գործընթացն ամեն րոպե, ուստի նրանք ևս պետք է ընդգրկվեն գործընթացում»,- նկատում է Նիգար Գյոքսելը:

Ֆիլիպ Գամաղելյանի կարծիքով էլ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում Հայաստանում առկա բևեռացումը ավելի է բարդացնում գործընթացը, սակայն վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ գործող իշխանությունները Հայաստանում ստացել են կարճաժամկետ հանրային աջակցություն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Կարգավորումը, սակայն, ինքնին ինքնանպատակ չէ, այլ պետք է լինի շահավետ կամ առնվազն ընդունելի հայկական կողմի համար, նկատում է Գամաղելյանը:

«Սա է այն կետը, որտեղ հռետորաբանությունը դառնում է կարևոր: Այն, ինչ ասում է Թուրքիայի ղեկավարությունը և այն իրական նախապայմանները, որոնք առաջ է քաշում Անկարան, չափազանց կարևոր են` որոշելու համար, թե արդյոք Հայաստանի կառավարությունը կարո՞ղ է շարունակել կարգավորման գործընթացը, թե՝ ոչ: Այստեղ առկա են «կարմիր գծեր», որոնց հատումը գործընթացը դարձնում է պարզապես ավելի վտանգավոր և ոչ շահավետ հայկական կողմի համար ինչպես ներքաղաքական, այնպես էլ երկրի անվտանգության տեսանկյունից»,- նշում է Գամաղելյանը:

Վերլուծաբանները համակարծիք են Երևանի ու Անկարայի միջև ուղիղ երկխոսության ու կապի անհրաժեշտության հարցում, եթե կողմերը ցանկանում են առաջ շարժվել: Դրա հետ մեկտեղ չափազանց կարևոր է հաշվի առնել տարածաշրջանային խաղացողների դիրքորոշումներն ու դինամիկան:

Նիգար Գյոքսելն էլ հիշեցնում է՝ Թուրքիան ծայրահեղ տարաձայնություններ ունի Հունաստանի հետ բազմաթիվ հարցերում, ներառյալ Կիպրոսի, բայց դա չի նշանակում, որ կողմերը պետք է խզեն դիվանագիտական հարաբերությունները, որոնց առկայությունը, ըստ թուրք վերլուծաբանի, չի նշանակում, որ կողմերը հանգել են համաձայնության յուրաքանչյուր խնդրի կամ դրանց մեծ մասի շուրջ: