Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա փուլին, գազի հնարավոր թանկացմանը, ռուսամետ գործիչների նկատմամբ հարուցված գործերին և կալանավորումներին, ռուսական ռազմաբազայի շուրջ քննարկումներին և խաղաղության օրակարգին։

Անդրադառնալով ռուսական գազի հնարավոր թանկացմանը՝ Ղազարյանը նշեց, որ պետական ինստիտուտները պետք է պատրաստ լինեն ցանկացած, այդ թվում՝ ամենավատ սցենարին։ «Բոլոր ճգնաժամային սցենարները պետք է դիտարկել, և որևէ ճգնաժամային սցենարի դեպքում պետք չի դիտարկել, որ Հայաստանը կկործանվի։ Հայաստանը չի կործանվի որևէ ճգնաժամի դեպքում։ Ընդհակառակը՝ ճգնաժամերին ինչքան պատրաստ լինեն ինստիտուտները, էնքան ավելի որակյալ կլինի ճգնաժամերի հաղթահարման գործընթացը»,- ասաց նա։

Այն հարցին, թե արդյոք ռուսամետ ընդդիմադիր առաջնորդների կալանավորումները ռուսական քաղաքական ազդեցությունը ջախջախելու քայլ չեն, Ղազարյանը արձագանքեց․ «Ես կարծում եմ՝ վատ է Ռուսաստանի համար, որ իրեն ներկայացնողները Հայաստանում հանցագործներ են։ Այսինքն, իրենք տենց են անվանում։ Ինձ թվում է՝ լավ կլինի, օգտակար կլինի չանվանել նրանց ռուսամետ կամ ռուսական քաղաքական գործիչներ։ Ես ի՞նչ մեղք ունեմ, որ իրենց ընկերը Քոչարյանն է։ Նրանք փորձում են Ռուսաստանի համբավը որպես վահան օգտագործել իրենց հանցագործությունների համար, և այստեղ մտահոգվելու հարց ունի Ռուսաստանը, թե ինչու են, ասենք, բոլոր հանցագործներն իրենց որպես պրոռուսական գործիչներ ներկայացնում»։

Պատգամավորն անդրադարձավ նաև Ամենայն հայոց կաթողիկոսի՝ դատարանի առաջ կանգնելու նախադեպին և ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե եկեղեցու դեմ պայքարողները կանիծվեն։ «Ինձ համար, որպես օրենսդիրի, ընդհանրապես դատական պրոցեսի ոչ ենթակա մարդիկ չկան։ Այդ մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Եթե մեղավոր է, կդատվի, ի՞նչ տարբերություն՝ կաթողիկոս է։ Մի հատ կարդացեք՝ ինչ ցանկում կարելի է դատարանի առաջ կանգնեցնել, որովհետև գիտե՞ք,  մեկին դատում ենք՝ գալիս և ասում է՝ նա հերոս է, մյուսը քահանա է, մեկը սուրբ է, մեկը հերոսի մայր է։ Եկեք մի հատ օրենսդրական ակտ հանենք, որ հայերը ենթակա չեն դատի, բացի ազգությամբ ոչ հայերից, ու վերջանա այս գործը»։

Խոսելով ռուսական ռազմաբազայի դուրսբերման հնարավորության և Հայաստանի անպաշտպան մնալու ՝ ընդդիմադիրների պնդումների մասին՝ Ղազարյանը պատմական զուգահեռ անցկացրեց՝ հիշեցնելով Ռաֆայել Իշխանյանի դիտարկումը Կարսի անկման և Սարդարապատի հերոսամարտի մասին։ «Մի տեղում նույն ժողովուրդը, նույն հրամանատարներով թողնում-դուրս է գալիս, մյուս տեղում դիմադրում է։ Պատասխանը հետևյալն է՝ մի տեղում իրենց հույսն իրենց վրա չէր՝ երրորդ ուժի վրա էր, մյուս տեղում՝ իրենց հույսն իրենց վրա էր։ Հիմա, որպես դիրքորոշում, ասում եմ՝ Հայաստանի քաղաքական կյանքում չկա ռուսական ռազմաբազան դուրս բերելու օրակարգ։ Բայց Հայաստանն իր պաշտպանական քաղաքականությունն այնպես է կազմակերպում, ասես Հայաստանում չկա ռազմաբազա։ Այսինքն՝ իր հույսն իր վրա դնելու տրամաբանությամբ է կազմակերպում իր պաշտպանական ռազմավարությունը։ Կլինի՞ էդտեղ ռազմաբազա, որը մեր պայմանավորվածությունն է, մեր միջազգային պարտավորությունը՝ մինչև 44 թիվ, Հայաստանը նման պարտավորություն ունի, մենք դրա հետ ոչ մի խնդիր չենք ստեղծելու, բայց մյուս կողմից, մեր հույսը պետք է մեզ վրա լինի»։

Ի պատասխան դիտարկմանը, թե իշխանությունները նախընտրական շրջանում ժողովրդին վախեցրել են պատերազմի վտանգով, ինչպես հակառակորդներն էին վախեցնում 300,000 ադրբեջանցիների վերադարձով, պատգամավորն ասաց․ «Պատերազմ չի լինելու, ադրբեջանցիները չեն գալու։ Պատերազմի ուժերին տրվելու դեպքում շատ է մեծանալու կոնֆլիկտի ռիսկը։ Լարումն իսկապես եղել է, և այդ լարումը մենք թուլացրել ենք թե՛ հանդիպումներով, թե՛ խոսակցություններով։ Մենք իսկապես լարումն իջեցրել ենք և նվազագույնի ենք հասցրել»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան