Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» նորամուտը նշեց Եվրոպա լիգայի հիմնական փուլում:

Առաջին տուրում երևանյան ակումբը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց չեխական «Սպարտա Պրահային» և պարտվեց 1:4 հաշվով (տեսանյութ)։

Առաջին խաղակեսում հյուրերը խփեցին երկու գոլ և ընդմիջման գնացին առավելությամբ։ Երկու րոպեում դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի պաշտպան Տոբիաս Գուդալը։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Սպարտա Պրահան» մեծացրեց առավելությունը։ 54-րդ րոպեին հաշիվը 0:3 դարձրեց էկվադորցի վինգեր Ջոն Մերկադոն։

Մեկ րոպե անց հաշվի տարբերությունը կրճատեց «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի պաշտպան Բրունո Վիլսոնը։

71-րդ րոպեին չեխ կիսապաշտպան Պատրիկ Վիդրան խփեց չեխական ակումբի չորրորդ գոլը` վերջակետ դնելով խաղին։

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Եվրոպա լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով լեհական «Յագելոնիային»: Լիգայի փուլում երևանյան ակումբը մրցելու է նաև նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» (հոկտեմբերի 22), պորտուգալական «Տորենսեի» (նոյեմբերի 5), ավստրիական «Զալցբուրգի» (նոյեմբերի 26), նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենի» (դեկտեմբերի 10), սլովենական «Ցելյեի» (հունվարի 21) ու իտալական «Միլանի» (հունվարի 28) հետ:

Եվրոպա լիգա, առաջին տուր

«Արարատ-Արմենիան» (Հայաստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա)՝ 1:4

Բրունո Վիլսոն, 55 – Տոբիաս Գուդալ, 20, 22, Ջոն Մերկադո, 54, Պատրիկ Վիդրա, 71

Դավիթ Եղիազարյան