Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Թուրքական ASAL հետազոտական և խորհրդատվական ընկերության կողմից իրականացված «Թուրքիայի քաղաքական օրակարգ» հետազոտության արդյունքներն են հրապարակվել։ 2026 թվականի օգոստոսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում 26 նահանգներում անցկացված հարցմանը մասնակցել է 18 և բարձր տարիքի 2 հազար մարդ։ Հետազոտության նպատակն է եղել չափել հասարակության վերաբերմունքը միջազգային հարաբերություններին։

Մասնակիցներին առաջարկվել է երկրները գնահատել «բարեկամ», «թշնամի» կամ «կարծիք չունեմ/պատասխան չկա» տարբերակներով։

Հետազոտության տվյալներով՝ քաղաքացիների ամենաբարձր տոկոսը՝ 56,5%-ը, Ադրբեջանը բնորոշել է որպես «բարեկամ» երկիր։ Ուշագրավ է, որ  հաշվի առնելով Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների բնույթը՝ հարցվածների շրջանում  բավական բարձր է թշնամի համարողների թիվը՝ 24,9 տոկոս։ Ադրբեջանին հաջորդում է Ճապոնիան՝ 50,2%-ով, երրորդ տեղում Չինաստանն է՝ 48,0%-ով։

Հարցվածների պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝

  • Ադրբեջան՝ 56,5%՝ «բարեկամ», 24,9%՝ «թշնամի», 18,6%՝ «կարծիք չունեմ/չեմ պատասխանում»
  • Ճապոնիա՝ 50,2%՝ «բարեկամ», 37,0%՝ «թշնամի», 12,8%՝ «կարծիք չունեմ/չեմ պատասխանում»
  • Չինաստան՝ 48,0%՝ «բարեկամ», 42,6%՝ «թշնամի», 9,4%՝ «կարծիք չունեմ/չեմ պատասխանում»
  • Իտալիա՝ 46,7%՝ «բարեկամ», 37,1%՝ «թշնամի», 16,2%՝ «կարծիք չունեմ/չեմ պատասխանում»
  • Գերմանիա՝ 45,3%՝ «բարեկամ», 42,4%՝ «թշնամի», 12,3%՝ «կարծիք չունեմ/չեմ պատասխանում»
  • Իրան՝ 39,0%՝ «բարեկամ», 41,9%՝ «թշնամի», 19,1%՝ «կարծիք չունեմ/չեմ պատասխանում»
  • Ռուսաստան՝ 38,4%՝ «բարեկամ», 42,0%՝ «թշնամի», 19,6%՝ «կարծիք չունեմ/չեմ պատասխանում»
  • Ֆրանսիա՝ 22,0%՝ «բարեկամ», 58,5%՝ «թշնամի», 19,5%՝ «կարծիք չունեմ/չեմ պատասխանում»
  • Հունաստան՝ 20,6%՝ «բարեկամ», 66,6%՝ «թշնամի», 12,8%՝ «կարծիք չունեմ/չեմ պատասխանում»
  • ԱՄՆ՝ 16,0%՝ «բարեկամ», 70,5%՝ «թշնամի», 13,5%՝ «կարծիք չունեմ/չեմ պատասխանում»
  • Իսրայել՝ 5,2%՝ «բարեկամ», 84,0%՝ «թշնամի», 10,8%՝ «կարծիք չունեմ/չեմ պատասխանում»։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի