Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի (պետական ​​դավաճանության, իշխանությունը բռնի կերպով զավթելուն ուղղված գործողությունների և հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացման մեղադրանքներով) նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Ադրբեջանի առավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցների տվյալներով՝ գործը կքննվի դատավոր Մուրադ Ասլանովի նախագահությամբ։ Առաջին դատական ​​նիստը նշանակված է սեպտեմբերի 21-ին։

Մեհդիևը մեղադրվում է դավաճանության, հեղաշրջման, իշխանության բռնի զավթմանն ուղղված գործողությունների, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման և կաշառակերության մեջ։

Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2025 թվականի հոկտեմբերին։ Հոկտեմբերի 14-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրա նկատմամբ կիրառել է չորսամսյա տնային կալանք։ Մեհդիևի տնային կալանքի ժամկետը հետագայում մի քանի անգամ երկարաձգվել է։

Նշենք, որ նույն գործով ձերբակալվել են Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին և կուսակցության քարտուղար Մամեդ Իբրահիմը։ Նրանք հերքում են մեղադրանքները և պնդում, որ ձերբակալվել են իշխանությունների հրամանով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետանվտանգության ծառայության կողմից Ադրբեջանի անվտանգության, ազգային շահերի դեմ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից սադրիչ և ապակառուցողական գործողությունները կանխելու համար ձեռնարկված համապարփակ միջոցառումների արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ, որ Ռամիզ Մեհդիևը,  Աբբաս Աբբասովը, Ալի Քերիմլին և ուրիշներ կատարել են իշխանության բռնի զավթման և պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխությանն ուղղված գործողություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի