Ադրբեջանի դեմ Հաագայի դատարանում հաղթանակը կօգնի Արցախի հարցում «Անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելուն․ Սոսի Թաթիկյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.04.2026 | 14:32
Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել ․«Անկախ դիտորդ» դաշինքը դիմում է դատարան 
23.04.2026 | 14:32
Լամին Յամալը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը
23.04.2026 | 14:25
Դիլիջանում կասեցվել է լիմոնադի և շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունը
23.04.2026 | 14:20
Դավիթ Նալբանդյան․ Դեռ վաղ է Ալկարասին ու Սիներին համեմատել է «Մեծ եռյակի» հետ
23.04.2026 | 14:10
Փաշինյանը` Աննա Հակոբյանի հետ միավորման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 14:00
10 մլն դրամանոց ժամացույց, կանխիկ՝ 200 հազար դոլար, 100 մլն դրամ, 50 հազար եվրո, 6 անշարժ գույք․ Դավիթ Ղազինյանի հայտարարագիրը
23.04.2026 | 13:56
Չենք դարձնի միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը` Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:51
Պենտագոնը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ականազերծումը կտևի առնվազն վեց ամիս
23.04.2026 | 13:46
Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Մերսեդեսո՞վ շրջեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:39
«Չելսին» հեռացրել է գլխավոր մարզիչին նշանակումից 4 ամիս անց
23.04.2026 | 13:35
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.46%-ով և կազմել 4732.50 դոլար
23.04.2026 | 13:32
Չեմ պատկերացնում որևէ ընտանիք, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:24
ՌԴ-ին հրավիրել են մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
23.04.2026 | 13:15
ՄԻՊ-ը` գերիների հարազատների Բաքու այցի հավանականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:07
Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կքննարկեն հրադադարի երկարաձգումը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանի հետ

-Զրույցի թեման Ադրբեջանի դեմ Հաագայի դատարանում Հայաստանի կողմից գործի հարուցումն է՝ ռասսայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ։ Հայաստանում եղան մարդիկ՝ սա համարեցին անիմաստ քայլ և ռեսուրսների վատնում, պնդելով անգամ, թե դա մեզ ոչինչ չի տալու։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

-Անկեղծ ասած՝ ինձ շատ զարմացրեցին այդ կարգի մեկնաբանությունները, հատկապես, որ քննադատողների կամ այս հայցի կարևորությունը նսեմացնողների թվին էին պատկանում իրապես շատ լավ մասնագետներ։ Միջազգային իրավունքը շատ կարևոր դեր է կատարում միջազգային հարաբերություններում և անվտանգության ասպարեզում՝ մասնավորապես միջազգային կազմակերպություններում։ Արցախյան առաջին պատերազմից հետո մենք ընտրեցինք բանակցությունների այն ուղին, որը հակասության մեջ դրեց տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները։ Կա թեժ բանավեճ՝ ո՞ր ճանապարհով գնալն էր ճիշտ, բայց դա շատ բարդ և հակասական բանավեճ է՝ դրա մեջ չմտնենք։ Մենք ընտրեցինք ինքնորոշման սկզբունքը։ Այդ հակադրությունը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի փաստաթղթերում չի նշանակում, որ ազգային ինքնորոշման ձգտող միավորները կարող են ինքնավարության կարգավիճակ ստանալ «ծնող» պետության սահմաններում, եթե Ադրբեջանին այդպես համարենք։ Բացառություն է եղել ապագաղութացման ժամանակը, բայց դա չի տարածվել նախկին խորհրդային հանրապետությունների վրա։ Միայն եզակի պետությունների դեպքում է, որ այդ միավորն անջատվել է այսպես կոչված «ծնող» պետությունից՝ Կոսովոյի, Արևելյան Թիմորի, Հարավային Սուդանի պարագաներն են։ Այդ միավորների անջատման հիմքում դրվել է այն, ինչին մենք կարող ենք հասնել այս հայցի միջոցով։

Այն, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին թարգմանել է «Անջատում հանուն փրկության» սկզբունք, որը ես ավելի ճիշտ եմ համարում թագմանել՝ «Կենսապահպան կամ վերականգնողական անջատում», դա կարող էր ժամանակին լինել նաև «Կենսապահպան կամ վերականգնողական ճանաչում»՝ պատերազմից առաջ, երբ Արցախի ճանաչման հարցն ավելի իրական էր։ Հիմա, իհարկե, մենք ավելի բարդ իրավիճակում ենք, բայց Արցախը փրկելու միակ տարբերակը այդ կենսապահպան անջատման սկզբունքն է։ Դա ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանը Արցախի նկատմամբ կորցնի որևէ իրավական, քաղաքական և բարոյական իրավունք։

Այսինքն՝ Հաագայի միջազգային դատարան Հայաստանի այս հայցը կարո՞ղ է Արցախի ճակատագրի որոշման իմաստով շատ կարևոր դեր կատարել։ Հաագայի դատարանում համապատասպան որոշումներ ստանալուց, փաստերի հաստատումից հետո Հայաստանի դիվանագիտությունը կարո՞ղ է այդ փաստերը և դատարանի որոշումը դնել բանակցությունների սեղանին, և ասել՝ Հաագայի դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի բացառման» միջազգային կոնվենցիան, ինչը նշանակում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

-Այո, քանի որ դա նշանակում է՝ Արցախի հայությանը սպառնում է էթնիկ բնաջնջման վտանգ այն դեպքում, եթե նրանք մնան Ադրբեջանի կազմում և այնտեղ չլինեն խաղաղապահ զորամիավորներ։ Հետևաբար՝ սա անգնահատելի կարևորության հայց է, և պետք է շնորհակալություն հայտնել ՄԻԵԴ-ում ՀՀ-ի թիմին, որոնք ամիսներ շարունակ շատ մանրակրկիտ աշխատանք են տարել։ Ես կարդացի այդ 68 էջանոց հայցը, որը շատ լավ է ձևակերպված, հրաշալի է գրված։ Իրենք սկսում են 1918 թվականից՝ Բաքվում Էնվեր փաշայի գլխավորությամբ 20-ից 30 հազար հայերի ջարդից, սակայն իրականում հայցը վերաբերում է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին և 2020-ի պատերազմին։

Ինչո՞ւ, որովհետև «Ռասսայական խտրականության դեմ» կոնվենցիային Հայաստանը միացել է 1993, իսկ Ադրբեջանը՝ 1996 թվականին։ Հետևաբար՝ այն մի քիչ դժվար է տարածել Արցախյան առաջին պատերազմի վրա, քանի որ հետադարձ ուժ չունի, սակայն այդ համատեքստը տալու համար իրենք սկսել են 1918 թվականից հերթով գալ՝ խորհրդային տարիներին ձուլելու քաղաքականությունը, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էթնիկ զտումները, Սումգայիթի և մյուս ջարդերը ներառելով, ինչպես նաև՝ արդեն խաղաղ ժամանակահատվածում Ադրբեջանի ղեկավարության կողմից համակարգված և հետևողական կերպով իրականացվող ազգային ատելության քաղաքականությունը, պատերազմական հանցագործությունները՝ գլխատումները, և այն բառապաշարը, որը Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործել է պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան