Ավտորիտարիզմի աճ, բնակիչներին վախեցնելու փորձ․ ի՞նչ է նշանակում Դերժինսկիի արձանի տեղադրումը Ղրիմում

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղրիմում Ֆելիքս Դերժինսկիի արձանի տեղադրումը վկայում է Ռուսաստանում ավտորիտարիզմի աճի և օկուպացված Ղրիմի դժգոհ բնակիչներին վախեցնելու փորձի մասին: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ծագումով Ղրիմից ուկրաինացի լրագրող Անդրեյ Իանիտսկին:

«Սա գաղութային քաղաքականության դրսևորում է: Ընկեր Դերժինսկին դեռևս ասոցացվում է խորհրդային կարգերի ներքո խոշտանգումների, հարցաքննությունների և մահապատժի հետ: Նման բան, թեկուզ ավելի մեղմ տեսքով, այժմ տեղի է ունենում թերակղզում»,- ասաց նա։

Նշենք, որ «Business Ukraine magazine»-ը թվիթերյան իր էջում տարածել է լուսանկար և գրել․«Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի իշխանությունները բացել են խորհրդային գաղտնի ոստիկանության հիմնադիր և «Կարմիր ահաբեկչության» հիմնական ճարտարապետ Ֆելիքս Դերժինսկու հուշարձանը»:  Լուսանկարի տակ մեկնաբանություն գրողները երևույթը «զզվելի են» համարել։

«New Geopolitics Reasearch Network»-ի ուկրաինացի փորձագետ Վլադիմիր Սոլովիանը,  Factor.am-ի հետ զրույցում խոսելով հարցի վերաբերյալ, մատնանշեց, որ ըստ պաշտոնական հաղորդագրությունների, արձանի բացումը համընկել է խորհրդային առաջնորդի ծննդյան տարեդարձի հետ։

«Հուշարձանի բացումը համընկել է նաև Պետդումայի ընտրությունների հետ: Ակնհայտ է, որ հանրային օրակարգը թարմացվում է  խորհրդային կուսակցական պատմական իկոնոստասից պատմական ֆիգուրների արդիականացման միջոցով։ Այդպես գրավյալ թերակղզու վարչակազմը սիրախաղ է անում ընտրողի հետ, որը շարունակում է ապրել ԽՍՀՄ ժամանակների նոստալգիայով,- ասաց նա՝ նկատելով, որ Ղրիմում այդ զանգվածը մեծ է,- Տարեց ընտրողների մեծ մասը և տարածաշրջանի վերջին ընտրական անցյալը նույնպես ազդեցություն ունեն դրա վրա։ 2012-ի խորհրդարանական ընտրութունների ժամանակ Ուկրաինայի կոմունիստական ​​կուսակցությունը ստացավ ղրիմցիների 20% -ի և Սևաստոպոլի ընտրողների մեկ երրորդի աջակցությունը։ Իսկ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական ​​կուսակցությունը, որը պետք է զբաղեցներ ուկրաինացի կոմունիստների տեղը, այլևս չկարողացավ պարծենալ նման արդյունքներով Դումայի վերջին ընտրություններում (2016 թ.)»,- ասաց նա։

Վլադիմիր Սոլովիանը նաև նկատեց, որ, իհարկե, ինքնավար երկրներում ընտրությունների արդյունքները միշտ էլ կարող են «շտկվել» առանց մեծ ջանքերի, Բայց Ղրիմը «օրինակելի» տարածաշրջան է Կրեմլի տեսանկյունից։

«Պետդումայի ընտրություններում իշխող կուսակցության արդյունքը դիտարկվում է որպես բնակիչների աջակցության հանրաքվե, որը վերաբերում է թերակղզու՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալուն»,- նշեց նա։

«Հելսինկյանի քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով էլ՝ առաջին անգամ չէ, որ պուտինյան վարչակազմի  օրոք արձանագրվում է խորհրդային բռնապետական սիմվոլների նկատմամբ հարգանքի դրսեւորման փաստ։ Նա Factor.am-ի հետ զրույցում հիշեցրեց՝ Ստալինի արձաններն էլ են այս ընթացքում տեղադրվել։

«Պուտինն իր վերջին հարցազրույցներից մեկում Խորհրդային Միության ոչնչացումն անվանեց «աշխարհաքաղաքական ողբերգություն»։ Նրա ամբողջ ջանքերն ուղղված են խորհրդային տարածքներն իր վերահսկողության տակ վերցնելուն»,- նշեց նա։

Նման  ռեժիմն, ըստ իրավապաշտպանի, վտանգավոր է ոչ միայն ՌԴ քաղաքացների, այլև հարևան երկրների հասարակությունների համար։ «Քաղաքական հետապնդումներ, այլախոհներին բանտարկելուն, ԶԼՄ-ը փակելուն, հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելուն ուղղված գործողություններ է իրականացնում։ Դա բռնապետական պետությանը բնորոշ վարքագիծ է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ  այդպիսի բռնապետական  ռեժիմ ունեցող երկիրը չի կարող այլ երկրի համար անվտանգության երաշխավոր լինել․ «Ինքը չի երաշխավորում իր քաղաքացիների անվտանգությունը, ու՞ր մնաց, որ հանդես գա որպես այլ պետությունների քաղաքացիների անվտանգության երաշխավոր։ Դա հեքիաթ է»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը՝ մատնանշելով, որ պատմությունն ու ներկայիս փորձն էլ դա են ցույց տալիս․ Գերմանիայում ֆաշիզմը, այսօր Թուրքիայում բռնապետական կարգերն այդ մասին են խոսում։

Ըստ նրա՝ դիտարկումները, թե Ռուսաստանն այսօր նաև Հայաստանի անվտանգության երաշխավորն է, չեն դիմանում ժամանակի քննությանը։ «Մենք չենք ասում, որ Էրդողանի, կամ Իլհամի ռեժիմները վտանգ չեն ներկայացնում մեզ համար։ Այլատյացության վրա հիմնված ռեժիմները վտանգ են ներկայացնում, բայց հաստատ մեկ այլ այլատյացության ռեժիմը, որպիսին պուտինյանն է, մեզ ավելի լավ դիրքերում չի դնում»,- ասաց նա։

Արթուր Սաքունցը նկատեց, որ Հայաստանի քաղաքական վերնախավը պուտինյան ռեժիմի վերաբերյալ չի խոսում, իշխանությունները «բերանները ջուր են առել»։ «Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը համագործակցված գործել է և՛ Իլհամ Ալիևի, և՛ Էրդողանի հետ և մշտապես է գործել՝ բոլոր միջազգային նորմերը խախտելով»,- ընդգծեց  նա։

Սաքունցը նաեւ տարակուսելի  համարեց այս օրերին տարածվող ՌԴ նախագահի նկարով պաստառները։ «Ի՞նչ է նշանակում «Навеки вместе» («Հավերժ միասին»)։  Պուտինի նկարները քաղաքում․․․ լրիվ խայտառակություն է։ Անունն էլ դրել են՝ «Կոմկուսն է անում»։ Պուտինը Կոմկուսի անդա՞մն է։ Նա  «չհաջողված ԿԳԲ-շնիկ»  է, որը ղեկավարում է մի ամբողջ պետություն։ Եվ նման  մարդու համար չեն կարող արժեք լինել մարդը, կյանքը, անվտանգությունը։ Նա միջազգային մակարդակի խուլիգան է, որի  ձեռքին կան գործիքներ, և սպառնալիքների պատճառով ուզած, թե չուզած՝ նրա հետ հաշվի ես նստում։ Բայց հաշվի նստելը չպետք է նշանակի, որ պետք է կուլ գնալ»,- եզրափակեց  նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան