Միայն համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները. ԱՄՆ դեսպանատան արձագանքը Բաքվին

Լուրեր

26.04.2024 | 17:36
Շոլցն Ալիևի հետ հանդիպմանը մանրամասն քննարկել է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի և լրագրողների ձերբակալման հետ կապված հարցեր
26.04.2024 | 17:32
Ահազանգ՝ Պուշկինի փողոցի ակումբներից մեկում բարձր երաժշտության հետ կապված․ ոստիկաններն արձանագրություն են կազմել
26.04.2024 | 17:29
ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է հեռահար հրթիռներով հարվածել Ղրիմին․ The New York Times
26.04.2024 | 17:12
Իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը հակասահմանադրական է․ Նորայր Նորիկյան
26.04.2024 | 17:10
Էռնեկյանի ընկերությունը բանակցում է ՀՀ կառավարության հետ․ կէժանանա՞ն արդյոք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայությունները
26.04.2024 | 17:01
ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ․ Սի Ցզինպինը՝ Բլինքենին
26.04.2024 | 16:50
Այդ գյուղերն ական են ՀՀ-ի տակ դրված, եթե պայթեց՝ ռազմական գործողություններ են լինելու․ Արմեն Խաչատարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 16:42
Բելառուսը փոխել է իր ռազմական դոկտրինը՝ դրանում ներառելով դաշնակիցներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը
26.04.2024 | 16:33
Եթե նպատակահարմար լինի այլ աղբյուրներից ավելի էժան գազ գնել, կքննարկենք. Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 16:28
Սպիտակ գծանշումներ՝ դեղինի փոխարեն
26.04.2024 | 16:18
Բեռլինում քաղէմիգրանտներն Ադրբեջանի նախագահին դիմավորել են «Ալիև, բռնապե՛տ» վանկարկումներով
26.04.2024 | 16:15
Ժամը 15։30-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 16:09
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
26.04.2024 | 15:58
Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները․ Ալիև
26.04.2024 | 15:51
«Մտահոգիչ է»․ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Բոլորը

Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և քաղաքական կարգավորմանը՝ համոզված լինելով, որ միայն հիմնախնդրի համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու քաղաքական կարգավորմանը։ Այդ նպատակին հասնելու համար կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Միայն համապարփակ լուծումը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի բնակիչներին միասին ապրել խաղաղ պայմաններում», – «Արմենպրես»-ին փոխանցել են Միացյալ Նահանգների դեսպանությունից:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան, թուրքական «Yeni Şafak»-ի հաղորդմամբ, մեկնաբանել էր Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի՝ սեպտեմբերի 11-ին լրագրողներին տված այն մեկնաբանությունը, որ Միացյալ Նահանգները լուծված չի համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում: Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, որ կան որոշ հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն, և դրանցից մեկը, ինչպես նախկինում եմ ասել, այն է, որ մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չենք համարում և հետևաբար կշարունակենք պահել այդ հարցը Մինսկի խմբի օրակարգում», – լրագրողների հետ զրույցում ասել էր ԱՄՆ դեսպանը:

Մեկնաբանելով այս խոսքերը՝ Աբդուլաևան «Trend» լրատվական գործակալությանը ասել է, թե ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունը «անընդունելի է»:

«Այդ տարածքները («Արևելյան Զանգեզուրը և Ղարաբաղը») Ադրբեջանի անքակտելի մասն են, և որևէ կարգավիճակի մասին հարց չի կարող լինել», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, թե ամերիկյան կողմի նմանատիպ հայտարարությունները «խաթարում են» ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության ապագան: