Շիրակի սահմանամերձ Շաղիկ գյուղի դպրոցը փակվում է. միակ աշակերտը տեղափոխվել է Գյումրի

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամասիայի տարածաշրջանում գտնվող Շաղիկ գյուղի հիմնական դպրոցը փակվում է, քանի որ մնացել է առանց աշակերտների։ Դպրոցի տնօրեն Արման Ղուկասյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցի միակ աշակերտը՝ Արամ Մարգարյանը, ծնողների հետ բնակության է տեղափոխվել Գյումրի։ Նա փոխադրվում է 3-րդ դասարան։

Ըստ Ղուկասյանի, 2-3 տարի է՝ դպրոցը մեկ աշակերտ ունի և ընդամենը երկու ուսուցիչ, որոնցից մեկը հենց տնօրենն է։ Տարրական օղակն ավարտելուց հետո աշակերտները դասի էին հաճախում կողքի գյուղի՝ Գառնառիճի ավագ դպրոց։

Այս պահին գյուղի միակ երեխան մեկ տարեկան է․ ստացվում է, որ համայնքի դպրոցը միայն 6 տարի հետո կարող է ունենալ մեկ աշակերտ։

Արամ Ղուկասյանի մեկնաբանմամբ՝ Արփի խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Շաղիկից մարդկանց հեռանալու պատճառը մարզկենտրոնից մեծ հեռավորությունն է, ճանապարհի վատ վիճակը։ Բացի այդ, համայնքը Արփի լճի ափին է․ այստեղ ձմեռը երկարատև է ու խստաշունչ։

Շաղիկը փոքր բնակավայր է, բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, սոցիալական խնդիրներ չունեն, նույնիսկ Գյումրիից վարձու աշխատողներ են բերում, սակայն գյուղում մշտական բնակություն չեն հաստատում։ Ըստ դպրոցի տնօրենի, ձմռանը 8-10 բնակիչ է մնում, մնացածները գնում-գալիս են։

«Եթե Գյումրի չտեղափոխվեին բնակիչները, երևի թե 8-9 աշակերտ ունենայինք։ Դպրոցը նորակառույց է, հարդարանքը, շենքային պայմանները լավն են, ամեն ինչ ունենք, բացի աշակերտից»,-ասում է Արման Ղուկասյանը։

Նա նշում է, որ դպրոցի փակվելուց հետո ինքը ևս կլքի գյուղը։

Մենք զրուցեցինք նաև դպրոցի միակ ուսուցչուհու՝ Մարգարիտ Պեկինյանի հետ, որը 90-ական թվականներին ընտանիքի հետ մայրաքաղաքից տեղափոխվել է Շաղիկ՝ պայմանագրային հիմունքներով ուսուցչուհի աշխատելու։ Նա ավարատել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը։ Ըստ ուսուցչուհու՝ գյուղն այդ ժամանակ նոր էր վերաբնակցվել, բայց այն ժամանակ աշակերտներ շատ կային, մոտ 20 աշակերտ ունեին, գյուղում շարժ կար։

Նա ասաց, որ մարդիկ գյուղից տեղափոխվում են այն պատճառով, որ այլ միջավայր են ուզում, գյուղում շփումները քիչ են։

«Մարդիկ նաև պայմաններից հիասթափվեցին, իրենց անտեսված զգացին, կամաց-կամաց հեռացան, ոչ մի աջակցություն չկար, կառավարության կողմից անտարբերություն զգացին, իսկ այստեղ առաջընթաց էր պետք, լավ պայմաններ։Տա Աստված, նոր բնակիչներ գան, դպրոցը չփակվի վերջնականապես, եթե դպրոց չեղավ, գյուղն էլ դադարում է գյուղ լինելուց։ Մի բան եմ ափսոսում՝ այնպես պիտի անեին, որ գյուղը զարգանար, սահմանապահ գյուղ է, վերջին գյուղն է, ի վերջո, պիտի ծրագրեր բերեին, պետք է աջակցեին ժողովրդին, որ շարժ լիներ, որ գային բնակվեին, ոչ թե հեռանային։ Գյուղի վերջին տունը չորս երեխա ուներ, իրենք միանգամից տեղափոխվեցին Երազգավորս, ընտանիքներից մեկն էլ զույգ երեխաներ ուներ, նրանք էլ գնացին։ Ուզում են տարբեր պարապմունքների տալ երեխաներին, մեկը՝ սպորտի, մյուսը՝ երաժշտության, իսկ այստեղ չկան այդ հնարավորությունները»,- ասաց ուսուցչուհին։

 

Արմիկ Մովսիսյան