Ինչո՞վ ենք անկախ՝ ադրբեջանական զորքերը մեր տարածքում են․ մի՛ նշեք 30-ամյակը, օգնեք զոհերի ընտանիքներին․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
Բոլորը

Factor TV-ն զրուցել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

-Տիկի՛ն Ալեքսանյան, թե՛ հեղափոխությունից հետո, թե՛ 2021-ի հունիսյան ընտրություններից հետո քաղաքացիների մի ստվար զանգված երկրում արդարության վերականգնման հույս ունի։ Բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել ներկա և նախկին պաշտոնյաների նկատմամբ, որոնցից վերջինը Աղվան Հովսեփյանն է․ նա մեղադրվում է 190 մլն կաշառք ստանալու, 800 մլն դրամի գույքի հափշտակության, 1 մլրդ 299 մլն դրամի գույքի օրինականացման մեջ։ Որպես իրավապաշտպան՝ ի՞նչ կասեք՝ այս պատմությունը կտեղավորե՞ք քաղհալածանքի սահմաններում։

-Կան այդպիսի կարծիքներ, որ Աղվան Հովսեփանը քաղհալածյա՞լ է։ Ինքը շատ լուրջ ներգործություն է ունեցել ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ճակատագրի վրա։ Եվ կաշառքի մասով պարզ է․ լեգենդներ էին պատմում նրա ունեցվածքի մասին, տեսանելի երևույթ էր, բայց ինձ ամենաշատը մտահոգում էր մարդկանց նկատմամբ ապօրինի մեղադրանքները։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ բերել լեգենդար հերոս Գևորգ Հայրապետյանի դեպքի մասին, որը Լաչինի դրոշն էր բարձրացրել Արցախյան առաջին պատերազմում, և այդ մարդուն մեղադրանք էին առաջադրել՝ որպես հայրենիքի դավաճանի։ Ուզում եմ սրանով ասել՝ ինչպես էին հերոսին հոգեբանական դաժանությամբ դավաճանության մեջ մեղադրում ապօրինի մեղադրանքով։ Բազմաթիվ են այսպիսի դեպքերը։ Ես շատ վատ հիշողություններ ունեմ, ես տառապում էի Մարտի 1-ի դեպքերից հետո, երբ սպանվածներին տուժող չէին ճանաչում տևական ժամանակ։ Սպանվածները մարդ չէի՞ն։ Կամ, ասենք, տուժողի իրավահաջորդներ ճանաչեցին վեց ամիս հետո։

-Այս փաստերը Դուք բերում եք որպես վերաբերմունքի ցուցի՞չ Աղվան Հովսեփյանի կողմից։

-Սպանվածներին մարդու տեղ չի դրել, նրանց հարազատները մարդ չե՞ն։ Ինձ ամենից շատ այս պատմություններն են հուզում։ Եվ իր առջև կանաչ ճանապարհ էր բացված՝ ինչպես Ռոբերտ Քոչարյանի վկան, որը կարող էր ցանկացած ապօրինություն անել, իսկ Մարտի 1-ից հետո սարսափելի էր ուղղակի։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի հայտարարություն տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց․ «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»։ Դուք ի՞նչ մեկնաբանություն ունեք։

-Ձևակերպել և ասել, որ նվիրված է զոհերի հիշատակին․․․ բայց Դուք տեսնո՞ւմ եք այդ զոհերի ընտանիքներին։ Նրանք դեմ են, այդ խեղճ մարդիկ ուղղակի ուզում են իրենց երեխային հիշեն, ուշադրության արժանանան, իրենց լուսանկարը տպվի, իրենց կատարած հերոսությունների մասին գրվի։ Առաջնահերթը հենց այդ մարդիկ են։ Եթե քո երկրում պաշտոնապես կա 4000 սգավոր ընտանիք, որոնց մահվան տարին դեռ չի լրացել, դու պետք է հաշվի նստես դրա հետ։ Ես չեմ ընդունում։ Իշխանություններն առանձնացած են սգավոր, պատերազմում զոհվածների խեղճ ընտանիքներից և այդ ընտանիքները միմյանց հետ են շփվում, մեկուսացած աշխարհ է ստեղծվել։

30-ամյակը նշելու բարձրագոչ խոսքեր են ասվում, բայց երկրում ունես այդքան մարդ, ընտանիք, որոնք չեն ուզում քո այդ տոնակատարությունը։ Ինչո՞վ ենք անկախ, որ ադրբեջանական զորքերը մեր տարածքում են, որ դու նշում ես 30-ամյակը, ինչո՞ւ ես այդքան փող ծախսում, այդ ընտանիքներին օգնեք։ Ես եմ գնում, տեսնում, թե ինչ վիճակում են։

Մենք մոտ 100 ընտանիքի ենք այցելել փետրվարից սկսած, որոնցից երկու ընտանիք մեզ պատմել է հետևյալը․ Արմավիրում զոհվածը Փաշինյանի տղայի հետ է կռվել և զոհվել է, իսկ Փաշինյանի որդին հրաշքով փրկվել է, և Աշոտ Փաշինյանը հետո եկել է, աջակցել այդ ընտանիքին, հարգել է։ Մյուսը՝ մենք Հաղարծին էինք գնացել, վարչապետը եղել է Հաղարծինի գերեզմանատանը և ծաղկեպսակներ է տարել զոհվածների շիրմաքարին։ Մեզ մի կին պատմեց, որը 44 տարեկանում է իր տղային ունեցել, որին պիտի չզորակոչեին, բայց տղան զոհվել է պատերազմում։ Փաշինյանը հետաքրքրվել է այդ տղայով, նրան պատմել են և շատ ուշադրություն են դարձրել այդ կնոջը։ Ես երկու դեպքի մասին պատմեցի, բայց բոլորն ունեն ուշադրության կարիք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան