ՀՀ-ում գյուղեր ունենք, որտեղ ջուր չկա․ ադրբեջանական զինված ուժերը ներկա է ջրավազանների մոտ․ Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում է Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների հետ:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդգծեց, որ հետպատերազմյան Արցախի ու Հայաստանի խնդիրները նույնաբնույթ են:

Նա առանձնացրեց հայկական երկու պետություններում ակնհայտ կյանքի իրավունքի խախտումներն ու սահմանային բնակավայրերում առկա վտանգները:

«Խոսքը վերաբերում է պարբերական կրակոցներին, որը դառնում է թիրախային, և անգամ տների ուղղությամբ են սկսում կրակել: Ինքնին ադրբեջանցիների ներկայությունը կյանքի իրավունքի խախտում է: Նաև հարձակումներ են լինում քաղաքացիական անձանց, օրինակ` հովիվների վրա, սպառնալիքներ են հնչեցնում, մարդիկ իրենց հողը մշակում են, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներն անօրինական գալիս ասում են` սա մեր հողն է»,- նշեց Թաթոյանը:

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն խնդրին, որ Հայաստանում կան գյուղեր, որտեղ չակ ո’չ խմելու, ո’չ էլ ոռոգման ջուր:

«Սա այն պատճառով, որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են այն ջրավազանների մոտ կամ  կամ դրանք իրենց վերահսկողության ներքո են, որից ջուր է ստանում գյուղը»,- ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ն անդրադարձավ ինֆորմացիոն հարձակումներին: Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից գերիների շարունակաբար չվերադարձնելը, գերիների թվերը չհրապարակելը, ինչը անհետ կորածների ծնողներին, ընտանիքներին, նաև հասարակությանը հոգական տառապանք է պատճառում:

Թաթոյանն անդրադարձավ նաև սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներին. «Օրինակ՝ մարդիկ վարկ են վերցրել, ներդրումներ արել Արցախի տարածքում, Սյունիքի մարզում, խոշոր եղջերավոր կենդանիներ են գնել, բայց ադրբեջանցիները գողացել են դրանք: Խնդիրն այն է, որ մարդը շարունակում է վարկը վճարել, վարկ է վերցրել, որ ներդրում անի, եկամուտ ստանա, հիմա ենթադրյալ եկամտի աղբյուրը չկա, բայց ստիպված է վճարել վարկերը: Ես տրամաբանորեն չեմ պատկերացնում` ինչպես պետք է մարդը շարունակի վճարել այն գույքի կամ կենդանիների համար, որն այլևս չկա»,- նշեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ գրավոր առաջարկներ կներկայացնի կառավարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: