Արծաթե գոտիների ցուցադրություն` նվիրված հայ-իրանական մշակութային համագործակցությանը

Լուրեր

30.04.2024 | 22:54
Նախկին դատավորի պայքարը ՍԴ-ում. Անտոնյանը մի շարք օրենքներ Սահմանադրությանը հակասող է համարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 22:46
Լիլիթ Մակունցը RAND-ի փորձագետներին է ներկայացրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող վերջին զարգացումները
30.04.2024 | 22:32
Թուրքիան շարունակում է ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները․ մեկ շաբաթում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել
30.04.2024 | 22:18
Ժիրայր Սեֆիլյանը բերման է ենթարկվել. ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը 64 է
30.04.2024 | 21:58
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ լրագրողին հարվածելու միջադեպի մասին
30.04.2024 | 21:37
Լևոն Քոչարյանի օգնականից մինչև «սպեցնազ». լրագրողների նկատմամբ բռնությունների ահազանգերն աճում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 21:25
ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, թե «ՀՀ-ն գիտակցել է իր պատասխանատվությունը և շարժվում է ճիշտ ուղղությամբ»
30.04.2024 | 21:10
«Խփելով ներս են մտել, քաղաքացիներին քացու տակ գցել»․ ոստիկանների կողմից բռնությունների աճը մտահոգիչ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 21:00
Վճռական տարի է ՌԴ-ից պոկվելու հարցում․ ՀՀ իշխանությունը ուզում է մինիմալ կորուստով լինի, չմտնենք ներխուժման ենթարկվածների շարք․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 20:43
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
30.04.2024 | 20:28
ՀՀ նախագահն անդրադարձել է Տավուշում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին
30.04.2024 | 20:14
Ադրբեջանցիները մտահոգված են Արծվաշենը ՀՀ-ին վերադարձնելու հեռանկարից․ ինչ իրավիճակ է օկուպացված հայկական բնակավայրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.04.2024 | 20:00
Երբ Ադրբեջանը գա Սյունիքի ճանապարհի հետևից, Տավուշում և Երասխում չենք ունենալու պաշտպանական գծեր, որոնք քանդվում են․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 19:43
Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին
30.04.2024 | 19:30
Երևան-Արմավիր տրանսպորտը 1 տարի է չի գործում. ինչ կապ ունի Նորագյուղցի Բոգոյի ընկերությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» ՀԿ-ն իրականացրել է «Արծաթապար» մշակութային ծրագիրը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրի շրջանակում Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել 3 արծաթյա գոտիների ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության աշխատակից Նաիրա Կիլիչյանը, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան, պարսկերեն ուսումնասիրող ուսանողներ, մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

Գոտիները կրկնօրինակված են պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկի՝ Իրանում գտնվող Սուրբ Թադեոս առաքյալի վանքի պատերի բուսական, երկրաչափական, մարդկային պատկերների գեղեցիկ զարդաքանդակներից: Ծրագրի բուն առաքելությունն է պատրաստել 12 արծաթյա գոտիներ՝ խորհրդանշելով Քրիստոսի 12 աշակերտներին, և նրանց հանդերձներն ու գոտիները հանձնել Սուրբ Թադեոսի վանքին՝ մշտական ցուցադրության:

Ծրագրի նպատակն է նպաստել հայկական արծաթագործական արվեստի՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորման պահպանությանն ու նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ամբողջության ներկայացմանը: Միևնույն ժամանակ ծրագիրը միտված է խթանելու ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային տարրերի հանրահռչակումը և հայ-իրանական մշակութային համագործակցությունը:

Սբ. Թադեոսի առաքյալի վանքը և նրա շուրջ ծավալված ուխտագնացությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական դարավոր մշակութային ներկայության ու շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի ու հաջողումների առանձնահատուկ երկխոսության դրսևորումներ են:
ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Նաիրա Կիլիչյանն ընդգծել է այն հանգամանքը, որ միջազգային ասպարեզում նմանօրինակ նախադեպ չի եղել, որ նյութական մշակույթը (հուշարձաններ) առնչվեր ոչ նյութական մշակութային ժառանգության հետ. «Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող հայկական մշակութային արժեքներին մեծ կարևորություն և հոգածություն է տրվում՝ մասնավորապես հնարավորություն ընձեռելով աշխարհի տարբեր կողմերից այցելելու Սբ. Թադեոսի վանք, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում»:
ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան իր հերթին նշել է, որ հայ-իրանական բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ խորը արմատներով, և կարիք չկա այն ներկայացնելու:

«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը նույնքան ուշադրության կենտրոնում է պահում իր տարածքում գտնվող եկեղեցիները, որքան մզկիթները: Մեր ժողովուրդները գիտեն, թե ինչ է մշակույթը, և նրանց հատուկ է փոխադարձ հարգանքը կրոնների և կրոնական մշակույթների հանդեպ»,- ասել է Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան:
Արծաթե գոտիների վարպետը Լևոն Պուչատյանն է: Նա ներկայացրել է պատկերները և դրանց խորհուրդները. օրինակ՝ արալեզ շները վերակենդանացնում էին զինվորներին, շունը լեզվով պահում է օձին՝ չարիքը, որպեսզի չարությունը չտարածվի աշխարհում և այլն:

Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան ընդգծել է, որ 2022 թ. հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, և նախատեսվում են մի շարք միջոցառումներ:
Նշենք, որ հայ-իրանական մշակութային համագործակցությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ տարեցտարի ընդլայնվում է: Հայաստանի Հանրապետությունը 2015 թ. անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնին և ակտիվորեն մասնակցում կենտրոնի իրականացրած ծրագրերին։ Այդ համագործակցության շրջանակում 2020 թ. «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համատեղ հայտը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համադրման բնորոշ դրսևորում: