Լրատվամիջոցների ինստիտուտի արժեզրկումը խորացնում է ժողովրդավարության պակասը․ քաղհասարակության կազմակերպությունների հայտարարությունը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հայաստանի քաղհասարակությունը ներկայացնող մի շարք  կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնել ՀՀ Ազգային ժողովում պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից լրագրողների աշխատանքը սահմանափակելու կապակցությամբ:

«2021 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում պետական պահպանության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած միջադեպը զուգորդվեց խորհրդարանի նիստերի դահլիճի օթյակից ԱԱԾ ծառայողների կողմից լրագրողներին հեռացնելով: Համանման գործողություն էր տեղի ունեցել նաև օգոստոսի 11-ին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով օրենսդրի նիստի հեռարձակումը դադարեցվեց, իսկ օթյակում գտնվող լրագրողներին ԱԱԾ աշխատակիցները հեռացրեցին, որի պատճառով լրագրողները չկարողացան լուսաբանել դահլիճում տեղի ունեցող միջադեպը: Լրագրողների գործունեությունը խոչընդոտվեց նաև խորհրդարանի օգոստոսի 25-ի նիստի ժամանակ, երբ լրագրողները չկարողացան լուսաբանել պատգամավորների կոնֆլիկտը և նրանց նկատմամբ ԱԱԾ ծառայողների կողմից կիրառվեց բռնություն։

Հարկ է նկատել, որ այս ամենը տեղի է ունենում խորհրդարանի շենքում օգոստոսի 2-ից սկսված՝ լրագրողների գործունեության սահմանափակման ֆոնին: Դրա արդյունքում լրագրողները չեն կարող ազատ շրջել միջանցքներում, չեն կարող լուսանկարել անվտանգության աշխատակիցներին, իսկ ԱԺ հանձնաժողովների նիստերին կարող են ներկա գտնվել միայն հանձնաժողովների նախագահների հայեցողությամբ:

Առավել մտահոգիչ է լրագրողներին հեռացնելու և նրանց նկատմամբ ուժ կիրառելու մասին պատգամավորներից մեկի հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված պատասխանը, որով վարչապետը քաջալերել է ԱԱԾ ծառայողների պահվածքը ու այն, ըստ էության, գնահատել է իրավաչափ:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններն իրենց մտահոգությունն են հայտնում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման վերոհիշյալ դրսևորումների կապակցությամբ: Մասնավորապես,

Խորհրդարանի միջանցքներում և, առավել ևս, ԱԺ հանձնաժողովների նիստերին լրագրողների աշխատանքի սահմանափակումը հակասում է Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին (այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին): Այդ որոշումը պետք է վերանայվի և ընդունվի այնպիսի որոշում, որով կարևորագույն այս իրավունքի սահմանափակումը չի հատի համաչափության ու ողջամտության սահմանները:

1. ԱԱԾ ծառայողների կողմից լրագրողներին ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հեռացնելը (առավելևս` բռնության գործադրմամբ) գնահատվում է ոչ այլ կերպ, քան լրագրողների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտում: Այդ դեպքերը պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի, նշված արարքը կատարած անձինք, ինչպես նաև նրանց ակնհայտ ապօրինի հրաման տվողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

2. Գործադիր իշխանության ներկայացուցիչները պետք է զերծ մնան լրագրողների իրավունքների սահմանափակումներն ու խախտումները արդարացնելուց: Ավելին, գործադիր իշխանության ղեկավարը պետք է զերծ մնա իրավապահ մարմինների կողմից գնահատման ենթակա արարքների իրավաչափության մասին հայտարարություններից, քանի որ դրանցով կասկածի տակ է դրվում քննիչների ու դատախազների կողմից իրավական գնահատական տալու անկախությունը:

Եվս մեկ անգամ հարկ ենք համարում ընդգծել, որ խոսքի ազատությունը ժողովրդավարական հանրության կարևորագույն բաղադրիչներից է և լրագրողների իրավունքների սահմանափակումները, խախտումները, դրանց արդարացումները, կամ, առհասարակ, լրատվամիջոցների ինստիտուտի արժեզրկումը խորացնում է ժողովրդավարության պակասը և անհնար դարձնում կայուն ժողովրդավարական ավանդույթների ձևավորումը»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ»,- ասված է հայտարարության մեջ։