Ալիևը խոստովանել է, որ եթե պատերազմում չլիներ Թուրքիայի աջակցությունը, Ադրբեջանը լուրջ խնդիրներ կունենար

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk հեռուսատաալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ եթե Արցախյան պատերազմում չլիներ Թուրքիայի համակողմանի աջակցությունը, Ադրբեջանը լուրջ խնդիրներ կունենար։

«Ես լիովին համոզված եմ, որ եթե չլիներ Թուրքիայի գործոնը, ապա հայամետ ուժերը, երկրները իրենց քիթը կխոթեին և մեծ խնդիրներ կստեղծեին մեզ համար»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ Թուրքիան ոչ միայն անօդաչու թռչող սարքերով է աջակցել, այլև համակողմանիորեն և առաջին հերթին «իր սիրելի եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները պատերազմի առաջին ժամերին դրական դերակատարում են ունեցել»։

«Նա ասաց, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է, ցուցաբերում է ու կցուցաբերի քաղաքական ու բարոյական աջակցություն Ադրբեջանի արդար գործին։ Եվ սա մեծ նշանակություն ունեցավ, քանի որ շատերին էր հետ պահում հարցին միջամտելուց։ Պատերազմի ընթացքում մի շարք երկրների քաղաքական դիրքորոշումը ցույց տվեց, որ նրանք Հայաստանի կողմից էին»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ այդ երկրների դիրքորոշման վրա ոչ մի հիմնավոր խոսք չի ազդել, և նրանք մեղադրել են Բաքվին։

Ըստ Ալիևի՝ դրա համար էլ Թուրքիայի նախագահի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ պաշտպանության նախարարի, արտաքին գործերի, խորհրդարանի ղեկավարի հայտարարությունները շատերին են հետ պահել։

Ադրբեջանի ղեկավարը նաև հայտարարել է, որ Թուրքիայից գնված ժամանակակից զինատեսակները, այդ թվում՝ «Բայրաքթարները», պատերազմի ընթացքում հեշտացրել են իրենց գործը։

«Եթե մենք չունենայինք այդ զինատեսակը, մեզ համար ավելի դժվար կլիներ, անկասկած ավելի շատ էլ զոհեր կլինեին։ Մենք Թուրքիայից ոչ միայն հարվածային անօդաչու սարքեր ենք ձեռք բերել, այլև այլ զինատեսակներ, դրանք են՝ «Գասիրգա» համակարգերը, զինվորական մեքենաներ, «կոբրաներ»։ Այսինքն՝ կան տարբեր տեսակի զենքեր ու այդ գործընթացը շարունակվում է։ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը շատ արագ զարգանում է, և մենք, իհարկե, դրանից օգուտ ենք ստանում ու շարունակելու ենք ստանալ»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ թուրք-ադրբեջանական միությունը արդեն իսկ տարածաշրջանային գործոն է, և միգուցե մի օր այն դառնա համաշխարհային գործոն։

Էմմա Չոբանյան