Ադրբեջանի ՊՆ-ը ռուս խաղաղապահներից պահանջնում է վերջ դնել հայկական ԶՈւ-ի տեղակայմանը Արցախում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայկական կողմին մեղադրում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման մեջ, հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցնում ու նաև պահանջներ ներկայացնում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին։

«Ամբողջովին չի ապահովվում Հայկական զինված ուժերի դուրսբերումը «Ադրբեջանի տարածքից», որտեղ ժամանակավոր տեղակայված են ՌԴ խաղաղապահ ուժերը՝ համաձայն 2020-ի նոյեմբերի 10-ի Ադրբեջանի նախագահի, ՌԴ նախագահի ու Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության։ Վերջին օրերին Հայաստանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությունը ու իր զինված ուժերի անձնակազմերին տեղափոխում «Ադրբեջանի տարածք», որտեղ ժամանակավորապես ՌԴ խաղաղապահներն են տեղակայված, հայկական նոր դիրքեր է տեղակայում Մխիթարաշեն, Շոշ բնակավայրերի, ինչպես նաև Քարվաճառի ու Լաչինի վարչական սահմանների արևելյան ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը նաև մեջբերում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ ուժով կանխելու Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն Հայաստանի նկատմամբ։

«Ադրբեջանական բանակը ադեկվատ միջոցներ կձեռնարկի։ Ռուս խաղաղապահները պետք է վերջ տան Հայաստանի ԶՈՒ-ի տեղակայմանը «Ադրբեջանի տարածքում» իրենց տեղակայման վայրերում»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստացի այս հայտարարությամբ ադրբեջանական կողմը ընդունում է, որ ինքն է խախտել հրադադարն ու եռակողմ հայտարարությունը ու վերջին օրերին էլ Արցախում դիմում է տարբեր սադրանքների։ Մասնավարապես, այսօր ՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր էր կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Օգոստոսին 9-ին էլ ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարը Շոշ-Մխիթարաշեն հատվածում, հրաձգային զինատեսակներից զատ կիրառելով նաև հակատանկային նռնականետ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ։

Էմմա Չոբանյան