Ի՞նչ միջոցներով է Երևանի քաղաքապետարանը 20 հազար դրամներ բաժանել կանանց

Լուրեր

13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու կին անդամների համար 20 հազար դրամներով նվեր քարտերը ձեռք են բերվել «Երևան» հիմնադրամի միջոցներից: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Factor.am-ն ավելի վաղ գրել էր, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարտի 8-ին ընդառաջ քաղաքապետարանի կին անդամներին բացիկներ և բանկային քարտեր է նվիրել: Այդ առնչությամբ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ քաղաքապետի կողմից ավագանու անդամին գումար կամ թանկարժեք այլ իր նվիրելն էթիկապես ճիշտ չէ: Բաթոյանն առաջարկել էր քաղաքապետին հաջորդ տարի բավարարվել միայն բացիկներ նվիրելով:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն ունի մոտ 2000 աշխատակից: Թե նրանցից քանիսն են կանայք, Factor.am-ը հետաքրքրվեց քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետից, որը սակայն, դժվարացավ պատասխանել: Արթուր Գևորգյանը նաև տեղյակ չէր, թե քանի նվեր քարտ է գնվել Մարտի 8-ին ընդառաջ: Պաշտոնյան հորդորեց զանգահարել աշխատանքային օրերին:

Նշենք, որ բացի 20 հազարական դրամներ նվիրելուց, քաղաքապետարանում տոնին ընդառաջ նաև համերգ է կազմակերպվել, կանանց բաժանվել են ծաղկիկներ: Թե ընդհանուր առմամբ ինչքան գումար է ծախսել Երևանի քաղաքապետարանը Մարտի 8-ը նշելու համար, Factor.am-ը կանդրադառնա աշխատանքային օրերին:

Շողիկ Գալստյան