Գյումրիում մահացած 37-ամյա կինն ու նրա 10-ամյա որդին բնակարանը նոր էին վարձակալել․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկում այսօր մահացած վիճակում հայտնաբերված մայրն ու որդին չորս օր է, ինչ վարձակալել էին այդ բնակարանը։ Այս շենքի բնակիչներից մի քանիսը  մեզ հետ զրույցում ասացին՝ նրանց չէին ճանաչում, նույնիսկ տեսած չկային, միայն ողբերգական դեպքից հետո են լսել` առաջին հարկում գտնվող երկսենյականոց բնակարանը մայր ու որդի են վարձակալել։

Մեզ հետ զրույցում հարևանուհիներից մեկն ասաց, որ ԱԻՆ ահազանգել է հենց բնակարանի տերը, քանի որ դռան թակոցները մնացել են անպատասխան։

Դեպքի վայրում գտնվող  ԱԻՆ աշխատակիցները նրանց մարմինները հայտնաբերել էին բնակարանի հյուրասենյակում դրված մահճակալին։ Նախնական տվյալներով՝ բնակարան մուտք գործած իրավապահները մահաճակալի կողքին տեսել են դեղորայք։ 

Քրեական գործ դեռ հարուցված չէ, տեղում աշխատող իրավապահները մեզ փոխանցեցին, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու նպատակով,  տեղում ակտիվ դատաքննչական գործողություններ են ընթանում։

Մահացածների ինքնությունն արդեն պարզված է՝ նրանից մեկը 1984 թվականին ծնված Անժելա Գաբրիելյանն է,  մյուսը՝ 2011 թվականին ծնված Հրաչ Հակոբյանը։ 

Արմիկ Մովսիսյան