Երասխում կրկին կրակում են
Այսօր՝ ժամը 15:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ-ից հայտնեցին, որ այս պահին էլ հակառակորդը դեռ կրակում է։
Հիշեցնենք, որ Նախիջևանի հետ սահմանին Երասխի դիրքերի ուղղությամբ իրավիճակը վերջին շրջանում պարբերաբար լարվում է։ Ադրբեջանական ուժերը ինժեներական աշխատանքների և առաջխաղացման փորձեր են կատարում․ հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի հերթական գնդակոծության ժամանակ հրազենային վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։