Իրանում իրավապահների և ցուցարարների միջև բախումների զոհերի թիվը հասել է 5-ի․ Ալի Համենեին անդրադարձել է բողոքի ցույցերին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Վերջին 7-8 օրվա ընթացքում մեր մտահոգություններից մեկը եղել է Խուզեստանի հարցը, մարդկանց ջրի հարցը և մարդկանց խնդիրները»,- իրանական արտադրության COVIRAN BAREKAT կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց հետո հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին, հաղորդում է Tehran Times-ը:

Ալի Համենեին «իրապես ցավալի է» անվանել այն, որ Խուզեստանի բնակիչները, ունենալով այդչափ բնական ռեսուրսներ ու ներուժ, տուժում են ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման պատճառով։

Վերջինս Խուզեստանի բնակիչներին անվանելով «չափազանց հավատարիմ»՝ հայտարարել է, որ «մարդիկ դժգոհում են»։

Վերջինս նաև ավելացրել է, որ Խուզեստանի նման շոգ շրջանում՝ ջրի պակասը փոքր խնդիր չէ։ Համենեին նաև նշել է, որ բնական է, որ մարդիկ իրենց դժգոհություններն են բարձրացնում։

Կրկնվող երաշտները, զուգորդված ջրային ռեսուրսների վատ կառավարմամբ, հարավարևմտյան Խուզեստան նահանգում հանգեցրել են նրան, որ մարդկիկ մասամբ կամ ամբողջությամբ կորցրել են իրենց ողջ բերքը: Նրանք չեն կարողանում անգամ ջուր տալ իրենց ընտանի կենդանիներին։

Արդեն ութերորդ օրն է, ինչ Իրանի մի շարք շրջաններում շարունակվում են խմելու և ոռոգման ջրի բացակայության պատճառով ծագած բողոքի ակցիաները։

Հիմնական բողոքի ակցիաները ծավալվել են երկրի հարավում գտնվող Խուզեստան նահանգում։ Իրանական անկախ աղբյուրների փոխանցմամբ՝ այստեղ իրավապահների և ցուցարարների միջև բախումների ընթացքում զոհվածների թիվը հասել է հինգի։ Եվս երկու հոգի հրազենային վիրավորում է ստացել Լորեստան նահանգի Ալիգուդրազ քաղաքում։

Այս տեղեկությունը հաստատել է Իրանի պետական հեռուստատեսությունը։