Թուրքիան Kargu ԱԹՍ-ների արտահանման առաջին պայմանագիրն է կնքել

Լուրեր

07.05.2024 | 17:31
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
07.05.2024 | 17:23
ԱՄՆ-ը և Ֆիլիպինները զորավարժություններ են անցկացնում Թայվանի մոտ
07.05.2024 | 17:11
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային բյուրոյի տնօրենին
07.05.2024 | 17:00
ՌԴ-ն դադարեցրել է Ղրիմի կամուրջն օգտագործել ռազմական բեռների համար
07.05.2024 | 16:48
Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան
07.05.2024 | 16:30
Կիևը հայտարարել է Զելենսկիի սպանությունը ծրագրող գործակալների ցանցի բացահայտման մասին
07.05.2024 | 16:24
Ռաֆիկ Մելիքյանը ճանաչվել է Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2023-2024 թթ. առաջնության լավագույն ֆուտզալիստ
07.05.2024 | 16:13
Լեհաստանում կառավարության նիստից առաջ սրահում գաղտնալսող սարքեր են հայտնաբերվել
07.05.2024 | 16:10
Կիրանցի 3 խոցելի կետերի սահմանազատման հարցը սառեցված է․ վարչական ղեկավար
07.05.2024 | 16:05
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին
07.05.2024 | 15:55
Փաշինյանն ասաց` ինչու ձեռքերը չի կտրում և գյուղերը փոխանցում է Ադրբեջանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:46
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Սլովակիան համատեղ պաշտպանական արտադրություն են սկսելու
07.05.2024 | 15:38
Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքական շարժում է առաջնորդում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:30
Իմ խորհուրդն էր ԵՄ երկրներին՝ բոյկոտել Պուտինի երդմնակալությունը․ Բորել
07.05.2024 | 15:23
Պուտինից երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ, ոնց որ, չեմ ստացել, Էրդողանից ստացել էի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական ռազմարդյունաբերական STM (Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret AŞ) ընկերությունը առաջին պայմանագիրն է կնքել տեղական արտադրության Kargu կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտահանման համար, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Kargu անօդաչու թռչող սաքերն առաջին անգամ ներկայացվել են IDEF 2017 թ-ի ցուցահանդեսի ժամանակ ու ներառվել թուրքական ԶՈՒ-ի զինանոցում՝ 2018թ-ին։ Այս անօդաչուները կարողանում են հայտնաբերել ու ոչնչացնել թիրախներն առանց կենդանի ուժի միջամտության։ Ըստ գործակալության՝ Kargu անօդաչուն գրավել է շատ երկրների ուշադրությունը, և մատակարարումներն արդեն կսկսեն իրականացվել 2021 թ-ի ընթացքում։ Հատկանշական է, որ չի նշվում, թե որ երկրի հետ է կնքվել Kargu անօդաչուի արտահանման առաջին պայմանագիրը։

Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, խոսելով այս պայմանագրի մասին, Kargu անօդաչու թռչող սարքն անվանել է «Թուրքիայի ազգային հպարտություն»։

«Թուրքիան կշարունակի ավելացնել ռազմարդյունաբերության արտադրանքի արտահանումը, որն իրեն դրսևորել է մարտի դաշտում ու արտադրվել հայրենական ներուժի հիման վրա»,- ասել է նա։

 

Էմմա Չոբանյան