Վաշինգտոնը Թուրքիային և Իսրայելին կոչ է անում լուծել տարաձայնությունները

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը Թուրքիային և Իսրայելին կոչ է անում լուծել տարաձայնություններն այն բանից հետո, երբ Անկարան դադարեցրել է առևտուրը հրեական պետության հետ՝ Գազայում հրադադար պարտադրելու նպատակով, գրում է AFP-ն։

«Երկուսն էլ մեր դաշնակիցներն են, և մենք կխրախուսենք նրանց՝ լուծել իրենց տարաձայնությունները»,- ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Թուրքիայի կողմից առևտրի սառեցման մասին հարցին:

Նա հրաժարվել է այլ մեկնաբանություններից։

Հիշեցնենք՝ Թուրքիայի Առևտրի նախարարությունը մայիսի 2-ին հայտարարել էր, որ Անկարան դադարեցնում է ամբողջ արտահանումն ու ներմուծումը Իսրայել։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ասել էր, որ ոչ մի ընդունելի բան չկա Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցող զարգացումների մեջ, և որ Իսրայելը մինչ այժմ դաժանորեն սպանել է 40-45,000 պաղեստինցիների:

«Որպես մահմեդականներ՝ մեզ համար անհնար է կանգնել և կողքից հետևել դրան։ Այլևս չէինք կարող համբերել, մենք մեր քայլերն արել ենք։ Մեր միջև առևտրի ծավալը կազմել է 9,5 միլիարդ դոլար։ Մենք փակեցինք այս դուռը»,- հայտարարել  էր Էրդողանը։

Նա նաև նշել էր, որ Թուրքիան կփորձի առևտրային բոյկոտի միջոցով «ստիպել Իսրայելին համաձայնել հրադադարի» և ավելացնել Գազային մարդասիրական օգնությունը: