Թուրքիան Kargu ԱԹՍ-ների արտահանման առաջին պայմանագիրն է կնքել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքական ռազմարդյունաբերական STM (Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret AŞ) ընկերությունը առաջին պայմանագիրն է կնքել տեղական արտադրության Kargu կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտահանման համար, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Kargu անօդաչու թռչող սաքերն առաջին անգամ ներկայացվել են IDEF 2017 թ-ի ցուցահանդեսի ժամանակ ու ներառվել թուրքական ԶՈՒ-ի զինանոցում՝ 2018թ-ին։ Այս անօդաչուները կարողանում են հայտնաբերել ու ոչնչացնել թիրախներն առանց կենդանի ուժի միջամտության։ Ըստ գործակալության՝ Kargu անօդաչուն գրավել է շատ երկրների ուշադրությունը, և մատակարարումներն արդեն կսկսեն իրականացվել 2021 թ-ի ընթացքում։ Հատկանշական է, որ չի նշվում, թե որ երկրի հետ է կնքվել Kargu անօդաչուի արտահանման առաջին պայմանագիրը։

Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, խոսելով այս պայմանագրի մասին, Kargu անօդաչու թռչող սարքն անվանել է «Թուրքիայի ազգային հպարտություն»։

«Թուրքիան կշարունակի ավելացնել ռազմարդյունաբերության արտադրանքի արտահանումը, որն իրեն դրսևորել է մարտի դաշտում ու արտադրվել հայրենական ներուժի հիման վրա»,- ասել է նա։

 

Էմմա Չոբանյան