Մենք պետք է սպասենք այնքան, մինչև Ադրբեջանը կհանի իր զորքերը մեր տարածքից. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Սահմանային լարվածություն կա, և դա ստեղծում է Ադրբեջանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերին, այսպիսի հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«Ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություն ստեղծում սահմանին։ Շատ կարևոր է, որ մենք ինքներս հասկանաք, ընդունենք, ինչպես նաև համոզենք մեր միջազգային գործընկերներին։ Սահմանային նմանատիպ լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխաններ` հնարավորինս զսպված, բայց և հասկանալ, որ սահմանային անվտանգությունը մեր զինված ուժերի, մեր սահմանապահ զորքերի պարտականությունն է, և մեր պարտականությունն է դա ապահովել»,- ասաց Ավինյանը։

Խոսելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հնարավորության մասին` Ավինյանն ընդգծեց, որ դա վաղ թե ուշ պետք է դա տեղի ունենա, ընդ որում, բոլոր հարևանների հետ։ «Բայց, այսպես ասած, շատ կոպիտ խախտելով մեր սահմանը և տեղակայվելով մեր սահմանի ներսում ու շանտաժային մեթոդով փորձել մղել մեզ ինչ-որ գործողությունների, դա անարդյունավետ ճանապարհ է, որևէ արդյունք չի կարող տալ։ Այսինքն` շանտաժի մեթոդը ՀՀ իշխանությւնների ու ՀՀ ժողովրդի համար ընդունելի լինել չի կարող։

Հարցին, թե երբ կսկսվեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, Ավինյանը պատասխանեց, որ Ադրբեջանի կողմից ստեղծված արհեստական խնդիրների լուծումից հետո միայն հայկական կողմը կխոսի ֆունդամենտալ հարցերի մասին։

Արդեն ավելի քան 2 ամիս է՝ Ադրբեջան իր զորքերը չի հանում Հայաստանի սուվերեն տարածքից, ինչքան պետք է սպասենք: Այս հարցին ի պատասխան՝ Ավինյանը պատասխանեց. «Պետք է սպասենք այնքան, մինչև ադրբեջանական զորամիավորումները դուրս գան մեր տարածքից: Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որ հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով»:

Մանրամասները՝ տեսանյութում: