«Զոհված հայ զինծառայողների սաղավարտներ ու մանեկեններ»․ The Telegraph-ը՝ Բաքվի ռազմավարի պուրակի մասին

Լուրեր

08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Բրիտանական The Telegraph-ի թղթակիցը եղել է Բաքվում բացված, այսպես կոչված, ռազմավարի պուրակում։ Լրատվամիջոցը նշում է, որ սա «թանգարան է», որը նվիրված է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարած հաղթանակին՝ այն որակելով որպես «անհանգստացնող ու նվաստացուցիչ»։

Հեղինակը գրում է, որ հայերից գրավված զենքերով լի Ադրբեջանի նոր պատերազմի թանգարանը Հայաստանի անցյալ տարվա պարտության հուշարձանն է։

Նշվում է, որ բացման օրվանից՝ ապրիլից ի վեր, այն գրավում է խանդավառ տեղացիներին, որոնք կարող են տեսնել խոցված հայկական տանկերը, այցելել  խորտկարան ու հուշանվերների խանութ։ Միակը, ինչը պակասում է, ըստ լրատվամիջոցի, հաշտեցման ոգին է։

«Թանգարանը ստեղծողները ոչ միայն հաղթանակում մեծահոգություն չեն ցուցաբերել, այլև իրենց թշնամիներին ամեն գնով աշխատել են նվաստացնել՝ ստեղծելով հայկական զինվորների մանեկենները, որոնք տգեղ տեսք ունեն»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ մանեկեններին հագցրել են հայկական զինվորական համազգեստ, որոնք կառչած են մեքենաներից կամ բունկերներում են և սարսափելի տեսք ունեն։

Ըստ հրապարակման՝ այս թանգարանի բացումը քննադատության է արժանացել մարդու իրավուքների հարցերով զեկուցողների և Հայաստանի կառավարության կողմից, որն ասել է, թե «այն նվաստացնում է անցյալ աշնանը մարտերում զոհված 2500 զինվորների արժանապատվությունը»։

Քննադատները հատկապես ցնցված են հայ զոհված զինծառայողների 480 մետաղական սաղավարտների ցուցադրմամբ, որոնց վրա կան փամփուշտների ու բեկորների անցքեր։ Սաղավարտները մետաղալարով միացված են վարագույրի պես, և երբ քամին փչում է, սաղավարտները միաձայն զնզնգում են։

The Telegraph-ի հոդվածագիրն այցելել է թանգարան՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու կատարած վերջին ուղևորության ընթացքում։

«Այստեղ կա ավելի քան 300 հայկական տանկ ու զրահատեխնիկա, որը ոչնչացվել է մեր թուրքական անօդաչուների կողմից»,- լրատվամիջոցի ներկայացուցչին ասել է թանգարանի էքսկուրսավարը։

Նա նշել է, որ նախքան ցուցադրության դրվելը՝ արյունը մաքրվել է դրանց վրայից։ Այգու նստարաններն էլ կառուցված են հայկական զինամթերքի կանաչ արկղերից, ցուցանմուշների միջով անցնող ուղիների լուսավորությունը կատարվում է հրետանային արկերից։ Խորտկարանները, որոնք պաղպաղակ ու բուրգեր են վաճառում, ներկված են կանաչ գույնով, հուշանվերների խանութում էլ վաճառվում են փամփուշտների պարկուճներ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ։

Լրատվամիջոցը գրում է, որ Արևմտյան թանգարաններում ապագաղութացման նարատիվների ու պատմական հավասարակշռության համատեքստում, այստեղ նույնիսկ փոքր-ինչ բալանս էլ չկա։ Ադրբեջանական ոչնչացված զինտեխնիկայի ցուցանմուշներ չկան, անցյալ տարվա հակամարտության ռազմական հանցագործության հիշատակումներն էլ միայն հայկական զորքերի կողմից են։

Հրապարակման մեջ նաև ասվում է, որ քանդակագործները, որոնք պատրաստել են հայերի մանեկենները, դիտավորյալ դրանք տգեղ են արել։ Թանգարանի էքսկուրսավարները համաձայն են դրա հետ։

Ադրբեջանը մերժել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ թանգարանի մասին բողոք-նամակը։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պնդում է՝ այն «խորհրդանշում է միջազգային իրավունքի և արդարության հաղթանակը»։

Սակայն, ըստ լրատվամիջոցի, մասնավոր զրույցներում որոշ ադրբեջանցի պաշտոնյաներ անհանգստություն են հայտնում ռազմավարի պուրակի կապակցությամբ։

Հավելենք, որ The Telegraph-ի այս հոդվածը թվիթերյան իր էջում վերահրապարակել   է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

Էմմա Չոբանյան