Չինաստանի արտաքին առևտուրն աճել է ավելի քան 30 տոկոսով․ DW

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հունիսին Չինաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը, նախորդ տարվա հունիսի համեմատ, աճել է 32,2 տոկոսով և կազմել 281 միլիարդ դոլար: Այս մասին հուլիսի 13-ին հայտնել է ՉԺՀ գլխավոր մաքսային վարչությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Այս դինամիկան զարմացրել է փորձագետներին: Մասնավորապես, Reuters-ի կողմից հարցված տնտեսագետները կարծիք են հայտնել, որ աճը կկազմի 23,1 տոկոս: Տոկոսային առումով է՛լ ավելի աճել է ներմուծումը։ Հունիսին դրա ծավալը կազմել է 230 միլիարդ դոլար, ինչը 36,7 տոկոսով ավելին է 2020 թվականի նույն ամսվա համեմատ։

Հունիսին Չինաստանից Գերմանիա արտահանումն աճել է 26,9 տոկոսով, ներմուծումը՝ 28,6 տոկոսով: Տարվա երկրորդ կեսին Չինաստանի իշխանություններն ակնկալում են արտաքին առևտրի աճի տեմպի դանդաղում:

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Չինաստանի տնտեսությունը բարեհաջող կերպով հաղթահարել է կորոնավիրուսային համաճարակի հետևանքները։ Առաջին կիսամյակում տնտեսական աճը կազմել է 18,3 տոկոս՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

ՉԺՀ իշխանությունները հուսով են, որ 2021 թվականի արդյունքներով տնտեսության աճի տեմպը կգերազանցի 6 տոկոսը։

Տաթև Ֆռանգյան