Համաճարակը կտրուկ մեծացրել է աշխարհում սովի մատնված մարդկանց թիվը․ ՄԱԿ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

2020 թվականի կորոնավիրուսային համաճարակն աշխարհում խիստ ռեցեսիայի պատճառ է դարձել և սպառնալիքի տակ դրել Երկիր մոլորակի բնակչության սննդի հասանելիությունը։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայքում:

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ անցյալ տարի սովի մատնվածների թիվը կտրուկ աճել է․ 2,3 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության 30%-ը չունի մշտական հասանելիություն լիարժեք սնվելուն։

Նշվում է, որ այս ցուցանիշը մեկ տարում աճել է այնքան, որքան սովորաբար աճում էր միջինում 5 տարվա ընթացքում։

Մեկ տարում ավելացել է նաև երկրի այն բնակիչների թիվը, որոնք մշտապես թերսնված են։ Մասնավորապես, անցյալ տարի թերսնված էր 811 միլիոն մարդ կամ երկիր մոլորակի բնակչության 9,9% (2019 թվականին այս ցուցանիշը եղել է 8.4%):

Բացի այդ, «կորոնավիրուսային» տարվանից հետո սովի պատճառով մինչև 5 տարեկան ավելի քան 149 միլիոն երեխա ունի զարգացման հապաղումներ, իսկ ավելի քան 45 միլիոնը թերսնված է կամ չափազանց նիհար: Ի հակադրություն այս ցուցանիշի՝ մոլորակի միայն 39 միլիոն երեխաներն ունեն ավելորդ քաշ:

Զեկույցում նշվում է, որ ամենից շատ թերսնված են Ասիայում (418 միլիոն), Աֆրիկայում (282 միլիոն) և Լատինական Ամերիկայում (60 միլիոն): Միևնույն ժամանակ, սովի մատնված բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Աֆրիկայում, որտեղ սովի տարածվածությունը 21% է, ինչը երկու անգամ ավելի բարձր ցուցանիշ է, քան ցանկացած այլ տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ սուր սով է գրանցվել աշխարհի 4 երկրում՝ Եթովպիայում, Մադագասկարում, Հարավային Սուդանում և Եմենում։

Տաթև Ֆռանգյան