Իրանի նախագահը չի բացառել երկրում COVID-19-ի հինգերորդ ալիքը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Իրանում COVID-19-ի հետ կապված իրադրությունը վատթարանում է, հիվանդության հինգերորդ ալիքին բախվելու հավանականություն կա։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին կորոնավիրուսի դեմ պայքարի կոմիտեի նիստում:

Ռոհանին նշել է, որ երկրի հարավային և հարավարևելյան շրջաններում նկատվել է կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածումը։

Նա ընդգծել է, որ չնայած երկրում ամեն օր 500 հազար քաղաքացու պատվաստելու հնարավորություն կա, անհրաժեշտ է հետևել վիրուսի տարածումը կանխելու հանձնարարականներին:

«Հնարավոր է, որ հինգերորդ ալիքն արդեն սկսվել է», – հայտարարել է Իրանի նախագահը:

Ապրիլի սկզբին Իրանի իշխանությունները հայտնել էին Իրանում կորոնավիրուսով հիվանդացության չորրորդ ալիքի մեկնարկի մասին ՝ այն կապելով ամանորյա տոներին երկրում քաղաքացիների ուղևորությունների թվի ավելացման հետ (մարտի 21-ին իրանցիները նշել են Նովրուզը՝ իրանական Նոր տարին):

Իրանում COVID-19 վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3,3 միլիոնի, ապաքինվել է ավելի քան 3 միլիոն մարդ: Պանդեմիան երկրում 85,6 հազար մարդու կյանք է խլել։