Տաթևում կկայանա «Մենք ենք, մեր սարերը» ոչխարների խուզման և արհեստների փառատոնը

Լուրեր

14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
Բոլորը

Հուլիսի 10-ին «ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարևանությամբ տեղի կունենա «Մենք ենք, մեր սարերը» արհեստների փառատոնը, որն իրականացվում է «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ. տեղեկացնում են IDeA հիմնադրամից:

Փառատոնի շրջանակում կանցկացվի արդեն հայտնի դարձած ու սիրված ոչխարերի խուզման միջոցառումը՝ ներառյալ «Բրդից` կարպետ» վարպետության դասը։ Վերջինս կազմակերպվում է 5-րդ անգամ այս տարածաշրջանում։

«Մենք ենք, մեր սարերը» փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Սյունիքի և Վայոց Ձորի ավանդույթները, մշակույթն ու արհեստները, ներկայացնել մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաև խթանել զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում։

Փառատոնի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։ Այն բաղկացած կլինի մի քանի տարբեր բաղադրիչներից․ Սյունիքից ու Վայոց ձորից 15 վարպետների մասնակցությամբ կանցկացվեն արվեստների ու արհեստների բաց վարպետության դասեր (խեցեգործություն, կարպետագործություն, տոհմածառի ստեղծում, տիկնիկագործություն, ճյուղագործություն, մեղրամոմով քսուկների պատրաստում և նկարչություն), Տաթև խոշորացված համայնքի 7 գյուղերի բնակիչների կողմից կներկայացվեն ազգային ուտեստների տեսականիներ, ինչպես նաև կկազմակերպվեն հետաքրքիր շրջայցեր դեպի հինավուրց պատմական գյուղեր։

«Փառատոնը հնարավորություն կընձեռի Տաթև խոշորացված համայնքի բնակիչներին ներկայացնելու իրենց տեղական արտադրանքը, զբոսաշրջային ծառայություններն ու գրավիչ տուրիստական փաթեթները, ինչպես նաև ձեռքի աշխատանքները, մշակույթն ու տեղի արհեստները։ Կարծում ենք, նման փառատոնի անցկացումը խիստ կարևոր է Հայաստանի, մասնավորապես՝ այս տարածաշրջանի համար, կորոնավիրուսով պայմանավորված համավարակից և Արցախյան պատերազմից հետո ստեղծված մարտահրավերները հաղթահարելու, զբոսաշրջային ոլորտն ու ենթակառուցվացվածքները վերականգնելու նպատակով»,-ասում է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի տնօրեն Ելենա Աբովյանը։

Փառատոնի մասնակիցները, հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան համտեսելու տարածաշրջանի համեղ ուստեստները, մասնակցելու մրցույթների և շրջայցերի, ձեռք բերելու գեղեցիկ հուշանվերներ և վայելելու «Լավ Էլի» խմբի համերգը Տաթևի չքնաղ բնության գրկում։ Սա հրաշալի հնարավորություն է օգտվելու նաև «ՏաԹևեր» ճոպանուղուց, վայելելու Որոտանի կիրճի չքնաղ տեսարանը և այցելելու միջնադարյան Հայաստանի ամենահայտնի հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը՝ 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրը:

Փառատոնի ամփոփումից հետո՝ հուլիսի 11-ին, այցելուներն ու հյուրերը կարող են մասնակցել նաև Վարդավառին, Տաթևում։

Փառատոնի իրականացման համար պետական աջակցություն կտրամադրվի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից:

Սյունիքի և Վայոց ձորի արհեստավորները կմասնակցեն փառատոնին «Իմ Հայաստան» ծրագրի միջոցով, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: