ՀՀ-ն պիտի հստակեցնի ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները․ ո՞ր իրավիճակում կարող ենք հույս դնել իրենց վրա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 19:36
Մարադոնայի ձեռքով գոլի գնդակը 3,35 միլիոն դոլարով վաճառվել է աճուրդում
24.08.2026 | 19:22
Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին
24.08.2026 | 19:14
Պուտինը թույլատրել է պետությանը փոխանցել «կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները», որոնց սեփականատերերը չեն կարողանում դրանք պաշտպանել ԱԹՍ-ներից
24.08.2026 | 19:00
Մեկը լինի ձեր դարդը լացի, դուք ինչ եք եկել «Բարգավաճ Հայաստանի» դարդը լացում․ Փաշինյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:47
Իրանը հերքում է Մեքքայի պաշտպանական համաձայնագրին միանալու հրավեր ստանալու տեղեկությունը
24.08.2026 | 18:34
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
24.08.2026 | 18:30
Ինչ եղավ, երբ Ծառուկյանը Փաշինյանին առաջարկեց իր որձ առյուծի վանդակ մտնել
24.08.2026 | 18:24
Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու խոստմանը մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կհրապարակվեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:19
Մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին. չենք ընդունում հակառակորդ ազգի օրակարգերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:10
Պայմանագրային զինծառայող է մահացել // Օվերչուկը՝ ՀՀ-ՌԴ երկխոսության մասին․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 18:04
ՀԷՑ-ը պետականացնելը ճիշտ է, բայց համոզված եմ նաև՝ չի կարելի երկար թողնել պետական կառավարման ներքո․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:02
«Հաստատել եք քաղաքի հատակագիծ, որով իմ որոշումները մնացել են, բայց դրա պատճառով ինձ դատում էին»․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:56
Ադրբեջանը պետք է վերադարձնի Հայաստանի հողերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:48
Ռուսաստանը ծովով բենզինի առաջին խմբաքանակը կստանա Թուրքիայից
24.08.2026 | 17:40
«Պարոն Ղազարյան, ինչի՞ չեք դմփդմփացնում»․ «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVն զրուցել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանի հետ

-Պարո՛ն Աբրահամյան, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությանը, թե հայկական տարածքներ ադրբեջանական ներխուժումը սահմանային միջադեպ է։ Զսպվածության կոչ անելով Զասին՝ Գրիգորյանը հայտնել է համոզմունք, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը։ Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ն և ՌԴ-ն անհրաժեշտ չափով չեն աջակցում ՀՀ-ին։ Պե՞տք է խնդիրը միջազգայնացնել՝ դիմելով ՄԱԿ-ին։

-Մենք մի կողմից ունենք ՀԱՊԿ-ի հետ որոշակի լարվածություն այս հարցում, մյուս կողմից՝ Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ ՌԴ-ի հետ կա պայմանավորվածություն Սոթք-Խոզնավար հատվածում ռուսական սահմանապահ զորքերի տեղակայման մասին։ Այսինքն՝ մի կողմից ունենք նկատելի լարվածություն, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ կա պայմանավորվածություն, ինչի մասին բաց խոսում են պաշտոնատար անձինք։ Կա պրոցես ՌԴ-ի հետ՝ այդ մասում սահմանապահներ տեղակայելու հարցում, ՌԴ-ի միջնորդությամբ գերիների վերադարձի որոշակի դրական դինամիկա։

Մեր խնդիրն այստեղ հետևյալն է՝ կան մեծաթիվ հարցեր, որոնց քննարկումը ենթադրում է ոչ թե հանրային փոխադարձ մեղադրանքների, փոխադարձ քննադատությունների հնչեցում, այլ տեղերում տարբեր խողովակներով այս հարաբերությունների կարգավորում։ Մենք ծանր վիճակում ենք՝ սկսած զինուժից մինչև պետականության առումով, և չենք կարող բոլորի հետ ուղղակի թշնամանալ, փորձել բոլորի հետ լարվել։ Ռեգիոնում որոշ երկրների հետ խնդիր ունենք, ես կարծում եմ՝ պետք է անենք առավելագույնը՝ կլինի ԱԳՆ-ի խողովակով, թե՝ այլ, գոնե խորքում այս հարաբերությունները կարգավորելու համար, որովհետև ՀՀ-ն իր դիմադրողականությունը և իմունիտետը կորցրել է, դիմակայության ռեսուրս չկա այս պահին։ Պետք է հարթել հարաբերություններն առաջիկայի համար՝ փորձելով գնալ տրանսֆորմացիոն գործընթացների՝ կապված ՀԱՊԿ-ում մեր դերի հետ և, ընդհանրապես, որպես կառույցի հիմնադիր անդամ քննարկելու ճգնաժամային իրավիճակներում ստեղծվող խնդիրները։

-Դուք կարիք եք տեսնում հստակեցնելո՞ւ Հայաստանի նկատմամբ ու նաև մեր ունեցած պարտավորությունների մակարդակը։

-Այո՝ և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է տանել հստակեցման, դրա անհրաժեշտությունը կա՝ հասկանալու համար, թե մենք որ իրավիճակում կարող ենք հույս դնել ՀԱՊԿ-ի վրա, և երկրորդ՝ հասկանալ, թե այս կամ այն հարցում ՌԴ-ն ինչպիսի մոտեցում է ունենալու, և մենք այս իրավիճակում ինչպես պետք է վարվենք։

-Դուք վերանայումների կարիք եք տեսնում ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ հարաբերություններում։ Հայաստանն արդյո՞ք պետք է չվերանայի ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած պայմանագրային պարտավորությունները, օրինակ՝ 2012-ին ԱԺ-ի վավերացրած համաձայնագիրը, որով սահմանափակվում են երրորդ երկրների հետ ռազմական համագործակցության տեսակներ։ Չի՞ ստացվում, որ մեր ձեռքերը կապված են, և կան տեխնոլոգիաներ այլ երկրներում, որոնք կարող ենք օգտագործել՝ հանուն ՀՀ-ի անվտանգության։

-Առաջին հերթին պետք է հասկանանք՝ մենք հնարավորություն ունե՞նք ստանալու անհրաժեշտ սպառազինություն մեզ շահավետ գներով, ինչը մենք ստանում ենք ՌԴ-ից։ Ես կարծում եմ՝ որոշումը, որ եղել է Ձեր կողմից հղում արված համաձայնագրին, առաջին հերթին քննարկումը եղել է դրա շուրջ։ Ես հաճախ հանդիպում եմ տարբեր գործիչների հայտարարությունների, որ մենք կարող էինք գնել այս կամ այն զինատեսակը Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, բայց որևէ մեկն այդ հարցը չի տալիս՝ արդյո՞ք այդ երկրները պատրաստ են մեզ մատակարարել այդ զենքերը, արդյո՞ք այդ սպառազինությունը հնարավորություն տալու է արդիականացնել մեր բանակը մեր ունեցած պատկերացումներով և, ամենակարևորը, արդյո՞ք մենք գին-որակ հարաբերակցությունում այդ խնդիրը լուծելու ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան