ՌԴ-ն մեզ ադրբեջանական հարձակումից չի պաշտպանելու՝ 15 ռազմաբազա էլ բացի․ Կրեմլը պրոադրբեջանական քայլեր է անում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, պարզ դարձավ ՀԱՊԿ-ի պաշտոնական արձագանքը մայիսի 12-ից Ադրբեջանի սկսած սադրանքին՝ ՀՀ տարածք ներխուժման տեսքով։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարում է, թե «Հայաստանի հարավում իրավիճակի սրումը՝ կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին»։ Ինչպե՞ս եք գնահատում այս արձագանքը։

-Լավ բան սպասել ՀԱՊԿ-ից անհնար է։ Մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ում գրեթե բոլոր երկրներն ունեն դիկտատուրաներ՝ կոշտ ավտորիտար ռեժիմներ․ դա և՛ Ռուսաստանում է, և՛ Բելառուսում, և՛ Ղըրղըզստանում, և՛ Ղազախստանում, և՛ Տաջիկստանում։ Եվ այդ իմաստով մենք, կարծես, ՀԱՊԿ-ում ժողովրդավարության կղզյակ լինենք։ Պարզ է, որ այդ դիկտատուրաները նույնիսկ հոգեբանորեն չեն կարողանալու մեզ աջակցել, մենք դա պետք է հասկանանք՝ բացի նրանից, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրների շահերը համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ։ Դա վաղուց է սկսվել, և մենք պետք է հասկանանք, որ հոգեբանական շատ ծանր պահ կա այստեղ․ պատկերացնո՞ւմ եք՝ Լուկաշենկոն և Պուտինն աջակցեն Փաշինյանին, մենք իրար խաբելու իրավունք չունենք։ Մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ի այս արձագանքն առաջին հերթին գալիս է նրանից, որ տոտալիտար ռեժիմները չեն կարող աջակցել ժողովրդավարությանը։

-Ներքին և արտաքին քաղաքականությունները նույնական են և հաճախ՝ մեկը մյուսի շարունակությունը։ ՀՀ-ի նոր խորհրդարանի ընդդիմադիր երկու ուժն էլ ընդգծված պրոռուսական գծի մեջ են։ Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ-ի ղեկավարությունը խնդիրներ է ունենալու այն ժամանակ, երբ դրսից ճնշումներ կլինեն ՀՀ-ի վրա, օրինակ՝ ապաշրջափակման, «միջանցքի» պահանջի, սահմանազատման և այլ թեմաներով, և որպես թիկունք՝ կզգացվեր ընդդիմության աջակցությունը՝ կառավարությանը քննադատելով և թույլ չտալով ՀՀ-ի շահերի դեմ զիջումների գնալ, որոնք կպարտադրի ՌԴ-ն։ Ինչպե՞ս են այս պրոռուսական ուժերը դեմ արտահայտվելու ռուսական նախաձեռնություններին։

–Եթե մենք խոսում ենք ԱԺ-ի երկու խմբակցությունների մասին, որոնք ընդդիմադիրների դեր պետք է խաղան, ես այստեղ վտանգներ տեսնում եմ։ Ի՞նչ վտանգների մասին է խոսքը․ քանի որ իրենց մոտ գերակայում է շահը իշխանության հասնելու հարցում՝ պետության համեմատությամբ, մենք այստեղ վտանգներ կարող ենք տեսնել։ Իրենք դիմեցին Սահմանադրական դատարան, ինչը մեխանիկորեն նշանակում է՝ մեր հասարակությունը երկու շաբաթ կորցնում է կառավարության ձևավորման, նրա՝ օր առաջ աշխատելու հնարավորությունը։ Ինչո՞ւ են իրենց քայլերը միտված, որ կայունություն չլինի, թող իրենք պատասխանեն մեր հասարակությանը։ Ռուսաստանում գիտեն, որ ՀՀ-ում կան ուժեր, որոնք ավելի շատ շարժվում են ոչ թե պետության, այլ ՌԴ-ի շահերով։ Դրանք տարբեր մարդիկ են, ես անուններ չեմ տա, բայց ակնհայտ են դրանք։ Վտանգը հենց այդտեղ է, որ ՌԴ-ն անընդհատ պրոադրբեջանական քայլեր է անում ու չի փոխում կարծիքը։ ՌԴ-ում գիտեն, որ դժգոհությունն անընդհատ աճում է, բայց իրենք գիտեն՝ այստեղ կան խմբեր, որոնք ամեն ինչի էլ կգնան։

-Բայց կարևոր է նաև քաղաքացիները կարծիքը, այդպես չէ՞․ մարդիկ տեսնում են, որ ադրբեջանցիները ներխուժեցին ՀՀ-ի սահմանից ներս, բայց, օրինակ, Գյումրիի ռուսական ռազմաբազան անգործության մատնվեց՝ ունենալով ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պարտավորություն։ ՀՀ-ն և ՌԴ-ն բանակցում են ևս մեկ ռուսական ռազմակայան Հայաստանում տեղակայելու հարցի շուրջ։ Ի՞նչ երաշխիք կա, որ ռուսական նոր ռազմաբազան էլ անգործության չի մատնվի, եթե կրկին միջամտության կարիք լինի։

–Ես պատասխան ունեմ՝ երաշխիք կա, որ չեն աջակցի։ Ես՝ որպես մարդ, որը պրոֆեսիոնալ զբաղվում է այդ հարցերով, այսօր կարող եմ պնդել, որ 2-րդ, 3-րդ, 15-րդ ռուսական ռազմաբազա էլ բացվի, իրենք չեն պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը։

-Ինչ է ստացվում՝ մենք ինքնախաբեությա՞մբ ենք զբաղված։

-Այո՛, մասամբ դա իներցիայով է։ Ես տեսնում եմ, որ վերընտրված կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց անցնում է բազմավեկտոր քաղաքականության։ Ես պնդում եմ՝ ՌԴ-ն այստեղ ինչքան էլ բազա բացի, մեզ չի աջակցելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան