«Եկեք միասին հաղթահարենք ու կառավարենք համավարակը». ԵՄ դեսպանն այսօր ստացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր ստացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։
«Կարծում եմ՝ խիստ կարևոր է, որ շատերը պատվաստվեն, քանի որ դա կօգնի պաշտպանվել #ՔՈՎԻԴ19-ից։ Ապատեղեկատվության զոհ մի՛ դարձեք, հետևե՛ք հավաստի տեղեկատվությանը, հետևողական եղեք և պատվաստվե՛ք։ Եկեք միասին հաղթահարենք ու կառավարենք համավարակը»,- նշում է նա: