Շատ եմ ուզում լսել վարչապետի, բադասյանների, պատգամավորների ինքնագնահատականը՝ ի՞նչ են թերացել․ գնահատե՛ք 2 տարվա անգործությունը․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.03.2026 | 16:24
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
25.03.2026 | 16:21
Մասիսում 75-ամյա տղամարդը խանդի հողի վրա դանակահարել է նախկին կնոջը
25.03.2026 | 16:14
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.03.2026 | 16:13
Իրանը Թրամփի վարչակազմին հայտնել է, որ նախընտրում են բանակցել Վենսի, ոչ թե Ուիթկոֆի հետ. CNN
25.03.2026 | 16:04
Մեր հիշողությունների մեջ մնաց այն, որ վարչապետին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել․ Թովմասյանը՝ Ներսես Երիցյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 15:57
Իմ վրա եմ վերցրել 3 օլիգարխներին կրթելու հարցը․ Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից «առաջին դասն» անցկացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 15:55
Կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկե տարաների վաճառքը
25.03.2026 | 15:47
Մի՛ փորձարկեք մեր հողը պաշտպանելու վճռականությունը. Ղալիբաֆը զգուշացրել է ԱՄՆ-ին
25.03.2026 | 15:40
Ռոնալդուի որդին մարզվում է «Ռեալի» ակադեմիայում
25.03.2026 | 15:31
Գրոսսին չի բացառում, որ այս շաբաթավերջին Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններ կանցկացվեն
25.03.2026 | 15:23
Մի օր պետք է այդ փուչիկը պայթեր. Հակոբ Ասլանյանը` Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 15:15
Երկու օր առաջ եմ Քըլըչի հետ խոսել. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 15:10
Թաթոյանը Փաշինյանին բանավեճի է հրավիրել // Եկեղեցուն այլևս անհատույց հող չի տրամադրվի․ ԼՈՒՐԵՐ
25.03.2026 | 15:01
Պենտագոնը Մերձավոր Արևելք լրացուցիչ հազարավոր զինվորների կուղարկի. ԶԼՄ-ներ
25.03.2026 | 14:53
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակությանը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

-Պարո՛ն Բարսեղյան, նոր խորհրդարանը ձևավորված է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն մեծամասնություն կունենա, հինգ տարվա մանդատ է տրվել կառավարելու։ Ընդդիմության դաշտը զբաղեցրել են Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի ղեկավարած ուժերը։ Քաղհասարակության կազմակերպությունները հրապարակեցին երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս հանելու ուղերձ, ուր կոնկրետ լուծումներ են առաջարկված։ Ի թիվս այլ ոլորտների՝ առաջարկում եք խորքային բարեփոխումներ իրականացնել նաև դատական համակարգում։ Հեղափոխությունից հետո էլ այս առաջարկներն արել էիք, սակայն անհրաժեշտ արդյունք չստացվեց։ Եթե այսօր էլ չարվենին բարեփոխումները, ի՞նչ է ստացվելու։

-Հանցագործ անցյալով դատավորը չի կարող արդարադատություն իրականացնել։ Թող մեկը կանգնի և ասի, որ ես սխալվում եմ։ Մենք չենք ասում, թե հույս ունենք, որ իշխանությունը սա կանի, մենք ասում ենք՝ իշխանությունը պարտավոր է սա անել։ Չի անում՝ ասում ենք, որ չի արել, չի հասկացել ու գնահատել անցած երկու տարում։ Հիմա իշխանությունը ցույց է տալիս՝ հասկացել է, որ սխալ է արել։

-Ի՞նչ նկատի ունեք, ասելով, որ իշխանությունը հասկացել է սխալները, այն, որ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ընտրություններից հետո ասաց՝ «համակարգային վեթի՞նգ է իրականացվելու»։

-Ռուստամ Բադասյանի լավագույն վարքը կլինի հրաժարականը, որովհետև այնպես, ինչպես ինքը տապալեց հնարավոր դատական համակարգի քննազտումը․․․ էն մյուսների՝ դատախազների, ոստիկանների, քննիչների և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների քննազտում նույնպես պետք է։ Հայաստանում հատուկենտ մարդկանց կարելի է գտնել, որոնք կասեն՝ չէ, կարիք չկա քննազտման։ Քննազտեք, եթե կտեսնեք՝ բարեխիղճ են, թող մնան պաշտոնների, շարունակեն պաշտոնավարել։ Բայց Ռուստամ Բադասյանը խայտառակ կերպով ձախողել է արդարադատության համակարգի հնարավոր բարեփոխումը։ Հիմա վերանայել է, թե չի վերանայել իր հայացքները՝ ինձ համար երկրորդական է։ Եթե կանի, կասենք, որ մարդն իր սխալներն ընդունեց և սկսեց ուղղել։ Էն լիրիկական, քնքուշ մոտեցումը դատական համակարգին խայտառակ ձախողում էր՝ դատաիրավական համակարգի ակնկալված բարեփոխումների համեմատ։

Այս իմաստով հանրությունն ու իշխանությունը պիտի սկսեն հանդուրժող և հարգալից վերաբերվել իշխանություն չունեցողների, քաղհասարակության և տարբեր շահեր ունեցող ոչ իշխանական խմբերի, քաղաքացիների առաջարկներին։ Պետք է վերացվի «Մենք իշխանություն ենք, գիտենք՝ ինչ կանենք» վարքաբանությունը։ Եթե ժողովրդաիշխանությունից ենք խոսում, դա պիտի իսպառ վերացվի։ Շատ կարևոր է, որ իշխանությունը կարողանա գնահատական տալ ոչ միայն իշխանության զավթման տարիներին, այլև իր դրսևորած անգործությանը անցած երկու տարվա ընթացքում։ Ինքնագնահատականը կարևոր է հանրության համար։ Ես՝ որպես շարքային քաղաքացի, շատ եմ ուզում լսել իշխանության ինքնագնահատականը իր արածների և չարածների մասին։ Սխալ մոտեցում է՝ «Մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, մենակ նախկինների բանն ենք ասելու», ես հիմա շատ եմ ուզում լսել արժանապատիվ կերպով բադասյանների, վարչապետի, ԱԺ-ի մեծամասնական պատգամավորների կամ խմբակցության ինքնագնահատականը՝ ի՞նչն են բարեխղճորեն արել, որտե՞ղ են թերացել։ Քարոզարշավի ժամանակ որոշ զեղումներ մենք լսել ենք։

-Քարոզարշավի ընթացքում հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներից ներողություն հայցեց գործած սխալների համար, սակայն որո՞նք են դրանք՝ չի մանրամասնել։

-Դրանց հանգամանալից վերլուծություն է պետք։ Դա մի մասն է, իսկ մյուս մասը, իհարկե, պետության զավթման տասնամյակներին քաղաքական գնահատական տալն է, ոչ թե ասուլիսի ընթացքում երկու խոսք ասելու միջոցով, այլ հանգամանալից քննությամբ, Ազգային ժողովում քննարկումներով և ԱԺ-ում ընդունելիք բանաձևով։

-Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իր պատեկարցմամբ, վերածեց դատավարության, դիմելով քաղաքացիներին՝ կոչ արեց գնալ ընտրատեղամաս և գնահատական տալ ՀՀ-ի բոլոր ղեկավարներին, որ մասնակցում էին այս ընտրությանը։ Քաղաքացին քվեարկությամբ, ըստ էության, պատասխանեց, որ, օրինակ, Տեր-Պետրոսյանը պիտի ԱԺ չանցնի, Քոչարյանը պիտի իշխանության չգա։ Սա՞ չէր գնահատականն անցյալին։

-Չէ՛, այնուամենայնիվ։ Դա քաղաքացու ընտրության հանգամանքն է, ուղղակի մարդիկ ընտրեցին քաղաքական այս ուժին մեծամասնությամբ, և այդտեղ էապես ավարտվեց քաղաքացու դերակատարությունը։ Քաղաքական ուժը, որ ստացել է քաղաքացիների մեծամասնության քվեն, պարտավոր է էդ մարտահրավերներին պատշաճ պատասխան տալ։ Ի վերջո՝ քաղաքական գնահատական տալ պետության զավթմանը, կոռուպցիայի համար, ինչը տասնամյակներով հյուծել է պետությունը տարբեր ոլորտներում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան