Պատմության դասերը լավ են սերտել, մաթեմատիկայինը՝ ոչ․ հուսադրող և մտահոգիչ պատկեր՝ միասնական քննություններից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.07.2026 | 22:57
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վայրում դի է հայտնաբերվել
18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
Բոլորը

Հայտնի են միասնական քննությունների այս տարվա արդյունքները․ ամենաբարձր միջին գնահատականն արձանագրվել է «Հայոց պատմություն» առարկայից՝ 14.66, իսկ ամենացածրը մաթեմատիկայի գծով տվյալներն են՝ միջին միավորը՝ 10,47։

«Հայոց պատմություն» առարկա քննությանը մասնակցել է 1403 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների մոտ 10%-ը: 18-20 միավոր հավաքել է մասնակիցների 37 տոկոսից քիչ ավելին։

«Դիմորդները գիտեն, որ մաթեմատիկայից ստանալով 7 ու կեսից տասը միավոր՝ կարող են Պոլիտեխնիկական համալսարանում, Ֆիզիկայի ֆակուլտետում, Մաթեմատիկայի ֆակուլտետում ուսանել, բայց միաժամանակ գիտեն, որ հայոց պատմությունից ստանալով 7 ու կեսից 10 միավոր՝ չեն կարող իրավագիտության, միջազգային հարաբերությունների, արևելագիտության ոլորտներում կրթություն ստանալ»,- ասում է Գնահատման և թեստավորման կենտրոնի քննությունների կազմակերպման բաժնի պետ Էդվարդ Սանթրոսյանը։

Ինչ վերաբերում է մաթեմատիկա առարկային, միասնական քննությանը մասնակցել է 5027 դիմորդ։ 18-20 միավոր է ստացել մասնակիցների մոտ 5 տոկոսը: Դրական միավորի շեմը չի հաղթահարել ավելի քան 22 %-ը:

Ուշագրավ է պատկերը քիմիա առարկայի մասով։ Նախորդ տարվա համեմատ՝ անբավարար ստացածները 2 անգամ շատ են․ այս տարի դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների 16,5 տոկոսը, նախորդ տարվա կրկնակին։ Բայց միաժամանակ հարկ է նշել, որ այս տարի քննությանը մասնակցել է 1042 դիմորդ, իսկ նախորդ տարի՝ 341 դիմորդ։

ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը շեշտում է՝ նախորդ տարի, կորոնավիրուսով պայմանավորված, ունեինք ոչ սովորական իրավիճակ, քանի որ բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնում էին քննություն միայն մեկ առարկայի համար։ Արմեն Գալստյանը նկատում է՝ կոնկրետ քիմիա առարկայի թեստը, նախորդ տարվա համեմատ, ավելի հեշտացված է եղել։ Նա, առհասարակ, բնագիտական առարկաների գծով գրանցված ոչ այնքան բարձր ցուցանիշը կապում է կրթական համակարգում առկա խնդիրների հետ։

Ֆիզիկա առարկայի գծով միջին միավորը 12.63 է, դրական միավորի շեմը չի հաղթահարել 1311 մասնակիցների 20.7%-ը, կենսաբանություն առարկայի գծով միջին միավորը 12․75 է, 1297 մասնակիցներից դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների 21․2%-ը։

Լեզուների մասով պատկերն ուշագրավ է այն առումով, որ հայոց լեզվի միասնական քննության արդյունքներն օտար լեզվի, մասնավորապես՝ անգլերենի համեմատ, բավական ցածր են։ Հայոց լեզու և գրականություն առարկայից այս տարի 18-20 միավոր ստացած դիմորդների թիվը կազմում է մասնակիցների 9,6%-ը, իսկ անգլերեն առարկայից՝ մասնակիցների 28․9%-ը։

Հիշեցնենք, որ այս տարի որոշ մասնագիտությունների գծով դիմորդներն օտար լեզվի և հայոց լեզվի միջև ընտրություն կատարելու իրավունք ունեին:

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրթության փորձագետ Արսեն Վարդանյանի համոզմամբ՝ պատճառներից մեկն այն է, որ այսօր դեռահասները բավական հեռացել են ընթերցանությունից, մյուսն էլ այն է, որ հայոց լեզու և գրականություն առարկայի մասով թեստերն ավելի շուտ գլուխկոտրուկներ են հիշեցնում։ Արսեն Վարդանյանն ընդգծում է՝ մեկը կարող է ոչ մի գիրք կարդացած չլինել և արդեն իրենց գործում վարպետացած կրկնուսույցների օգնությամբ որոշ անկարևոր փաստեր անգիր անել ու բարձր միավոր ստանալ, իսկ մյուս դիմորդը կարող է ուշադրություն դարձնել բովանդակային հարցերի վրա և հայտնվել անհեթեթ իրավիճակում։ Նրա խոսքով՝ թեստում դիմորդից պահանջվում է լեզվաբանական խրթին հասկացությունների իմացություն, որը միանգամայն ավելորդ է հատկապես այն դիմորդների համար, որոնց պարագայում հայոց լեզուն մասնագիտական չի լինելու։

Միասնական քննությունների հրապարակված գնահատականները նախնական արդյունքներն են։ Դիմորդները հնարավորություն ունեն բողոքարկել դրանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան