ԵՄ-ն պետք է ստանձնի դերակատարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցման հարցում. Լիտվայի ԱԳ նախարար

Լուրեր

11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
Բոլորը

Եվրամիությունն այն աշխարհաքաղաքական ուժն է, որը կարող է կարևոր առաքելություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ապահովելու կայունություն, ժողովրդավարություն և բարեփոխումներ, որոնք կօգնեն երկրներին՝ դեպի եվրոպական արժեքներ իրենց ձգտումներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ ամփոփելով Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ տարածաշրջան այցի արդյունքները:

Նրա համոզմամբ՝ կայունության ու կանխատեսելիության կարիքը տարածաշրջանը շատ ունի:

«Այցը լավ ժամանակաշրջան էր լսելու կողմերի կարծիքը՝ ինչպես կարող է Եվրամիությունն ավելի ներգրավված լինել: Երբ խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի մասին, մենք պետք է օգնենք վստահության կառուցման հարցում»,- համոզմունք է հայտնել Լանդսբերգիսը:

Նա հուսով է, որ վերջերս նաև Եվրամիության ու Վրաստանի ղեկավարության դերակատարությամբ իրականացված հայ գերիների վերադարձը և ականապատված տարածքների քարտեզների՝ Ադրբեջանին տրամադրումը կարող է շարունակություն ունենալ:

«Ժամանակն է խոսելու Եվրամիության դերակատարության մասին՝ ողջ տարածաշրջանում կապեր ստեղծելու իմաստով՝ կլինի ճանապարհներով միջոցով, թե այլ ենթակառուցվածքներով՝ գազամատակարարում, էլեկտրամատակարարում: Եվրամիությունը գիտի, թե դա ինչպես պետք է անել»,- նշել է Լիտվայի ԱԳ նախարարը: