Մենք համարում ենք տեղի ունեցած ընտրություններն ու ընտրությունների արդյունքները ոչ իրավաչափ․ «Ազգային օրակարգ» կուսակցություն

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ազգային օրակարգ» կուսակցության հայտարարություն է տարածել. որում ասվում է, որ տեղի ունեցած ընտրություններն ու ընտրությունների արդյունքները ոչ իրավաչափ են:

««Ազգային օրակարգ» կուսակցությունը շարունակ հայտարարել է, որ Հայաստանում օտարի շահերը սպասարկող ապազգային իշխանական համակարգի դեմ իրական պայքարը կրում է ազգային-ազատագրական բնույթ։ Կուսակցությունը նաև բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը, որ նշյալ հակահայկական համակարգի կողմից կազմակերպվող ու փաստացի վերահսկվող որևէ ընտրություն չի կարող հանգեցնել ազգային իշխանության ձևավորմանը։ Այդ համատեքստում մենք հստակ արձանագրել ենք, որ մասնակցությունը հունիսի 20-ին անցկացված արտահերթ ընտրություններին դիտարկում ենք, զուտ որպես Հայոց ինքնիշխանության և հայկականության համար մղվող պայքարի ընթացիկ փուլ, և արել ենք հնարավորը, որ քարոզարշավի ընթացքում առաջնային կարևորության ու քննարկման առարկա դառնան Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունների կասեցման և հայկական Արցախ երկրամասի հետ կապված խնդիրները։
Հաշվի առնելով ասվածը մենք համարում ենք տեղի ունեցած ընտրություններն ու ընտրությունների արդյունքները ոչ իրավաչափ, ինչպես նաև արդյունավետ չենք համարում մեր ներգրավվումը Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հետընտրական գործընթացում՝ հերթական անգամ կրկնելով վերջին 25 տարվա արատավոր պրակտիկան: Վստահ ենք նաև, որ գործող հակապետական իշխանական համակարգի հետ մտնելով որպես կանոն նախապես կանխորոշված բացասական ելքով ինստիտուցիոնալ բանավեճի մեջ, մենք հավելյալ չհիմնավորված կշիռ և լեգիտիմության պաշար ենք տալու դրան։

Միաժամանակ հատուկ երախտագիտություն ենք հայտնում «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից քարոզվող գաղափարներին և դավանվող սկզբունքներին տրված ամեն մի աջակցող ձայնի համար, լավ հասկանալով առկա իրողության մեջ դրանց արժեքն ու կարևորությունը։ Հավատացնում ենք, որ պատասխանատու ենք մեր հանձն առած պարտավորությունները լիիրավ կրելու և ձեզ հետ միասին Հայրենիքում Ազգային պետություն կառուցելու համար։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը գիտակցում է ներկա իրավիճակի բախտորոշ լինելը Հայոց պետականության և Հայության համար, ու ըստ այդմ պատրաստակամություն է հայտնում նախաձեռնել խորհրդակցություններ քաղաքական և հասարակական ուժերի հետ անհրաժեշտ ազգային-ազատագրական պայքարի բովանդակության շրջանակում՝ նպատակ ունենալով ազգայնական ուժերի համախմբման միջոցով ձերբազատվել Հայաստանում տիրող իշխանական համակարգից և ձևավորել ազգային իշխանություն»,- ասված է հայտարարության մեջ: