Բանակցությունները շարունակվում են. ԳՇ պետը՝ Գեղարքունիքում ՌԴ սահմանապահներ տեղակայելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.05.2024 | 23:30
ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին
07.05.2024 | 23:22
Իրանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն
07.05.2024 | 23:10
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 9-ը մարզում
07.05.2024 | 22:59
Ադրբեջանցի պատգամավորները մտահոգված են ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների կապակցությամբ
07.05.2024 | 22:50
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ
07.05.2024 | 22:38
Ստամբուլում մեկ այլ եկեղեցու մզկիթի վերածելը վիրավորում է նրա բնույթը․Հունաստանի ԱԳՆ-ն՝ Թուրքիային
07.05.2024 | 22:27
Երևանի Նորաշեն թաղամասում ավտոբուս է այրվել
07.05.2024 | 22:22
Հայաստանը պատրաստակամ է խորացնել փոխգործակցությունն ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ․ Վահան Կոստանյան
07.05.2024 | 22:12
Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց կքննարկի՞ Պուտինի հետ․ ինչ սպասել վաղվա հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 22:05
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
07.05.2024 | 21:56
Բաքուն և Սոֆիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրելու․ Բուլղարիայի նախագահն Ադրբեջանում է
07.05.2024 | 21:53
Պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ
07.05.2024 | 21:41
ԱԱՏՄ զգուշացումը՝ երթերի, հավաքների մասնակցելու գործատուների պարտադրանքի տեղեկությունների կապակցությամբ
07.05.2024 | 21:30
Վանեցյանը, Միհրան Պողոսյանը հավաքվեցին, և մարդկանց բողոքը վարկաբեկված է համարվում, ինչո՞ւ ակտիվացան՝ Փաշինյանի թույլ պահին․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 21:27
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
Բոլորը

«Գործընթացներ են ընթանում, երբ որ վերջնական որոշում լինի, տեղյակ կպահենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր շտաբի պետը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Գեղարքունիքի մարզպետը հայտնել է, որ  Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ պետք է տեղակայվեն և զորքերը պետք է հետ քաշվեն:

Արտակ Դավթյանն ընդգծեց, որ այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ, մասնակցում է նաև մյուս կողմը, իսկ ժամկետի, գործընթացի բուն կատարման մասին հետագայում տեղյակ կպահեն:

Գեղարքունիքի մարզում հնարավոր զիջումների մասին հարցին Դավթյանը պատասխանեց, որ որևէ զիջում չի լինելու: «Մենք մեր տարածքում ոչ մի զիջում չենք պատրաստվում կատարել, և զիջումներ չեն լինելու»,- վստահեցրեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկամանը, թե Շորժայի հատվածում հայկական կողմը խրամատներ է փորում և այդ տարածքում առկա են շենք-շինություններ, որոնք մնում են հայկական և ադրբեջանական կողմի արանքում։

«Հարցը, հույս ունենք, կկարգավորվի բանակցային գործընթացով, իսկ բանակցային գործընթացքով չկարգավորվելու դեպքում համապատասխան որոշումներ կկայացվեն»,- ասաց Դավթյանը։

Ինչ վերաբերում է հայակական տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականների թվին, որոնք, ինչպես նախկինում հայտարարվել էր՝ 1000 է հասնում, Արտակ Դավթյանը նշեց, որ նրանց ընդհանուր թիվը մնացել է նույնը:

«Միջադեպերն այն ծավալով, որ նախկինում կային, այս պահի դրությամբ չկան, և դա առաջին հերթին պայմանավորված է բանակցային գործընթացով, որն ակտիվորեն ընթանում է»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ բանակցային գործընթացի փուլերի մասին չի հայտարարվում, գործընթացը չվնասելու համար։

ԳՇ պետի խոսքով՝ բանակը պատրաստ է ուժային տարբերակով խնդիրը լուծել, սակայն դա ցանկալի տարբերակ չէ՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում հայկական կողմի կրած կորուստների քանակությունը և նոր արհավիրքներից զերծ մնալը։

Մանրամասները՝ տեսանյութում: