Բայրամովը հայտարարել է, որ ԼՂ եռակողմ հայտարարության որոշ դրույթների իրականացումը ձգձգվում է

Լուրեր

26.04.2024 | 17:44
ՀՔԱՎ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մաքսիմ Վաիտկիավիչուսին և մերժել Բելառուսի արտահանձման պահանջը
26.04.2024 | 17:36
Շոլցն Ալիևի հետ հանդիպմանը մանրամասն քննարկել է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի և լրագրողների ձերբակալման հետ կապված հարցեր
26.04.2024 | 17:32
Ահազանգ՝ Պուշկինի փողոցի ակումբներից մեկում բարձր երաժշտության հետ կապված․ ոստիկաններն արձանագրություն են կազմել
26.04.2024 | 17:29
ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է հեռահար հրթիռներով հարվածել Ղրիմին․ The New York Times
26.04.2024 | 17:12
Իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը հակասահմանադրական է․ Նորայր Նորիկյան
26.04.2024 | 17:10
Էռնեկյանի ընկերությունը բանակցում է ՀՀ կառավարության հետ․ կէժանանա՞ն արդյոք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայությունները
26.04.2024 | 17:01
ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ․ Սի Ցզինպինը՝ Բլինքենին
26.04.2024 | 16:50
Այդ գյուղերն ական են ՀՀ-ի տակ դրված, եթե պայթեց՝ ռազմական գործողություններ են լինելու․ Արմեն Խաչատարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 16:42
Բելառուսը փոխել է իր ռազմական դոկտրինը՝ դրանում ներառելով դաշնակիցներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը
26.04.2024 | 16:33
Եթե նպատակահարմար լինի այլ աղբյուրներից ավելի էժան գազ գնել, կքննարկենք. Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 16:28
Սպիտակ գծանշումներ՝ դեղինի փոխարեն
26.04.2024 | 16:18
Բեռլինում քաղէմիգրանտներն Ադրբեջանի նախագահին դիմավորել են «Ալիև, բռնապե՛տ» վանկարկումներով
26.04.2024 | 16:15
Ժամը 15։30-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 16:09
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
26.04.2024 | 15:58
Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները․ Ալիև
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Ղազախստանի իր գործընկեր Մուխտար Տլեուբերդիի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որոշ դրույթներ իրականացվում են, իսկ որոշների իրականացումը ձգձգվում է, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ես տեղեկացրել եմ իմ ղազախստանցի գործընկերոջը հարյուր հազարավոր տեղահանվածների՝ իրենց հողեր վերադառնալու անհրաժեշտության մասին։ Մենք նաև քննարկել ենք այդ ուղղությամբ հնարավոր համագործակցությունը»,- ասել է Բայրամովը։

Նա ևս մեկ անգամ անդրբեջանական թեզն է ներկայացրել ականապատ տարածքների հետ կապված՝ խոսելով  նաև Արցախի գրավյալ տարածքներում պայթելու հետևանքով տուժածների մասին։

«2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ականի վրա պայթելուց 28 մարդ մահացել է, ավելի քան 120-ը՝ վիրավորում ստացել։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ Հայաստանը չի տրամադրում ականապատ տարածքների քարտեզները։ Վերջերս միջազգային միջնորդների մասնակցությամբ Հայաստանը Աղդամի ականապատ տարածքների քարտեզը։ Միայն մի շրջանում ականների թիվը 97․000 է, ինչը խոսում է ականների վտանգավորության աստիճանի մասին»,- ասել է Բայրամովը։

Նշենք, որ պաշտոնական Բաքուն չի կատարում եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես՝ ազատ չի արձակում Ադրբեջանում պահվող հայ գերիներին ու պատանդներին։ Նրանց նկատմամբ էլ շինծու քրեական գործերի հարուցմամբ փորձում է խոչընդոտել գերիների վերադարձին Հայաստան։

Էմմա Չոբանյան