Իրանի նախագահ է ընտրվել դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին
Քաղաքականություն
19.06.2021 | 11:16Իրանի նախագահի ընտրություններում հաղթել է երկրի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին, որը հավաքել է ավելի քան 17.6 մլն ձայն: Նա արդեն շնորհավորանքներ է ստանում՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իսլամական Հանրապետության ընտրական շտաբից հայտնել են, որ երկրում քաղաքացիական պարտքը կատարել է 28.6 միլիոն բնակիչ:
Հիշեցնենք, որ Իրանում նախագահի ընտրություններն անցկացվել են նախօրեին՝ հունիսի 18-ին: