ՀՀ պատմության մեջ առաջին անգամ վարչական ռեսուրս է կիրառում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը. Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
Բոլորը

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ վարչական ռեսուրս է կիրառում ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը։ Սա եզակի դեպք է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ ներկայացնելով նախընտրական քարոզչության ժամանակահատվածի տվյալները։

«Դա պայմանավորված է նրանով, թե որ քաղաքական ուժը որտեղ ինչ ազդեցություն ունի, որքան աշխատող ունի և ինչ ճնշումներ է գործադրում։ Արձանագրված փաստեր ունենք, որոնք ներկայացրել ենք իրավապահներին»,-ասաց իրավապաշտպանը։  Սաքունցի խոսքով՝ վարչական ռեսուրսի կիրառման, ինչպես նաև ընտրակաշառքի ամենաշատ դեպքերը վերաբերում են «Հայաստան» դաշինքին, «Պատիվ ունեմ»-ին, նաև՝ որոշ դեպքերում իշխանությանը։

«Արձանագրվել են նաև աշխատանքային իրավունքի խախտումների դեպքեր։ Խոշոր բիզնեսներում աշխատողներին հարկադրում են մասնակցել նախընտրական հավաքների՝ աշխատանքից ազատելու սպառնալիքի ներքո։ Պետական մարմիններում նման առանձին դեպքեր են արձանագրվել մասնավորապես ՏԻՄ մարմիններում»,- տեղեկացրեց Սաքունցը:

Մանրամասները՝ տեսանյութում: