Հաշմանդամության կարգը թեթևացրել են, որ «Փարգինգ սիթիի» եկամուտը չնվազի՞

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Գագիկ Ստեփանյանի երիտասարդ տարիներն անցել են քեֆ-ուրախությամբ։ «Լիմուզին սերվիզում» վարորդ էր աշխատում: Հարսանիքների էին կանչում նրան, կնունքների։ Բայց 10 տարի առաջ ուրախ վարորդի կյանքում դժբախտ դեպք պատահեց։ Նա բարձունքից վայր ընկավ, վնասեց թոքը: Արդյունքում նրա մի թոքը գրեթե ամբողջությամբ հեռացրեցին։ Կյանքում երկար ընդմիջում սկսվեց։

Ամեն տարի նախկին լիմուզինավարը պարտաճանաչ գնացել է բժշկասոցիալական փորձաքննության: Հաշմանդամության երկրորդ կարգը 8 տարի անընդմեջ թողել են անփոփոխ: Գագիկ Ստեփանյանը վստահեցնում է. արտոնություններից՝ անվճար դեղեր, բուժսպասարկում, նպաստ, այլ նյութական «բարիքներից» համարյա չի օգտվել: Բայց երկրորդ կարգի հաշմանդամները մի գայթակղիչ արտոնություն ունեն՝ մեքենան անվճար կայանելու իրավունք։ Գագիկ Ստեփանյանը փորձեց օգտվել այս իրավունքից։ Երևանի քաղաքապետարան դիմելուց կարճ ժամանակ անց, սակայն, նրան հրավիրեցին նոր բժշկասոցիալական փորձաքննության և նրա՝ 8 տարի անփոփոխ մնացած հաշմանդամության կարգը թեթևացրին՝ երկրորդի փոխարեն սահմանելով երրորդ կարգ։ Այդպիսով՝ անվճար կայանելու արտոնությունը վերացավ: Ահա այսպես՝ «Փարքինգ Սիթին» ճակատագրական դեր խաղաց հաշմանդամի կյանքում։

Ինչպե՞ս է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը մի թոքը հանած, թեթև շարժումից անգամ հևացող և անվերջ հազացող այս տղամարդու համար հաշմանդամության ամենացածր կարգ սահմանել։ Հստակ չափանիշներ չկան։ Գագիկ Ստեփանյանի խոսքով, «չափանիշն իրենց ասածն է, ոնց ուզեն՝ տենց էլ կորոշեն»։

Նույնի մասին, բայց իր լեզվով վերջերս հայտարարեց վարչապետը․ «Հաշմանդամության կարգի տրամադրումը պարզ չէ»։ Նա հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարներին մեկ ամսում ոլորտի բարեփոխման առաջարկներ ներկայացնել: Սոցապնախարարությունն էլ փոխնախարար Սմբատ Սաիյանի շուրթերով զեկուցեց բժշկասոցիալական փորձաքննության նոր մոդելի մասին, երբ հաշվի են առնում հաշմանդամի բոլոր կարիքները: Ոչ թե ինքն է հարմարվում միջավայրին, այլ միջավայրն է հարմարեցվում նրա կարիքներին:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը որպես հարցվոր մասնակցել է այդ նոր և հրապուրիչ մոդելի մշակումներին։ Նա մտահոգություն ունի, որ նոր կարգը ի վնաս հաշմանդամների է գործելու։

«Մենք բազմաթիվ ահազանգեր ունենք, որ մարդկանց կարգը անարդարացի ձևով փոխել են, երրորդը վերացրել են, երկրորդը դարձրել են երրորդ», – ասում է նա։ Ալավերդյանը նման իրավիճակում հայտնվածներին խորհուրդ է տալիս դիմել վերադաս ատյաններ կամ դատարան։

Նախկին լիմուզինավար Գագիկ Ստեփանյանի համար «Փարքինգ Սիթիի» հետ կապված պատմությունը դաս եղավ: Բողոքել, կամ դատարան դիմել նա չի պատրաստվում: Վստահ է՝ եթե մի անգամ էլ բողոքի, ընդհանրապես կզրկվի կարգից:

Սյուզան Սիմոնյան