ՄԻՊ-ը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածը

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խիստ մտահոգիչ են ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2021թ. ապրիլի 28-ի փոփոխությունները. ասված է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Այդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում «նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելու համար»:

Հոդվածի փոփոխությունները Քրեական օրենսգրքում ամրագրվել են շատ հապճեպ, նախագիծն ԱԺ նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել և առաջին, երկրորդ ընթերցումներով ու ամբողջությամբ ընդունվել մեկ օրում՝ 2021 թվականի ապրիլի 28-ին, առանց մասնագիտական ու պատշաճ հանրային քննարկումների, հրապարակված չի եղել «e-draft.am» կայքում, նախագծային փուլում առկա են եղել են մի քանի տարբերակներ:

Հիմնավորումները խիստ մակերեսային են, մարդու իրավունքների խախտումների վտանգներով, ցույց տված չեն օրենսդրի մտադրության և իրավապահ մարմինների ու դատարանի հայեցողության սահմանները փոփոխությունները կիրառելու հարցում: Մատնանշված չէ որևէ երկրի փորձ, ցույց տված չէ, թե այդ ինչ միջազգային պահանջների հիման վրա են կատարվում այդ փոփոխությունները և վերլուծված չեն մարդու իրավունքների տեսանկյունից ռիսկերը:

Դրա համար էլ, ինչպես վկայում են բողոքներն ու ահազանգերը, պրակտիկայում հիմա ստացել է խնդրահարույց ու անտրամաբանական կիրառություն: Քրեական օրենսգրքի նշված հոդվածի փոփոխությունից հետո իրավապահ մարմինների ու դատարանների համար այդպես էլ գործնական որևէ չափանիշ կամ ուղեցույց չընդունվեց:

Իրավապահ մարմիններն իրենք են պարզաբանումներում ներկայում նշում, որ հասկանալիորեն չունեն կիրառության փորձ և դիրքորոշում էլ չեն կարող հայտնել կիրառության վերաբերյալ:

Քանի որ Քրեական օրենսգրքի այդ փոփոխությունները, այն էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում կիրառվելու էին շատ կարճ ժամանակահատվածի համար, վերաբերում են մարդու իրավունքների տեսանկյունից զգայուն հարցերի հատկապես չէր կարելի դրանք ընդունել առանց պատշաճ քննարկումների ու նման թերություններով` առավել ևս առանց իրավապահ մարմինների ու դատարանի պատշաճ վերապատրաստումների կամ առնվազն նրանց համար ուղեցույցերի:

Հաշվի առնելով հոդվածի փոփոխության ընթացակարգային լուրջ թերությունները, ինչպես նաև կիրառության պրակտիկան՝ ներկայում պատրաստվում է Մարդու իրավունքների պաշտպանի դիմում՝ ուղղված Սահմանադրական դատարանին: