Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել։ Վարույթ հարուցած մարմինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ինչը նշանակում է, որ դատավորներին վերագրվող ենթադրյալ կարգապահական խախտումը վերաբերում է դատավորի գույքային դրությանը, հայտարարագրին կամ բարեվարքությանը։ 

Մասնավորապես՝ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի դեպքում իրավասություն ունի կարգապահական վարույթ հարուցելու։

Խոսքը  դատական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված դատավորի վարքագծի կանոնների հետևյալ խախտումների մասին է․

  • Երբ դատավորը  ներկայացրել է գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր «Հանրային ծառայության մասին» օրենքի և այդ օրենքով նախատեսված պահանջների խախտմամբ
  • օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկ.
  • «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չի ներկայացնել պատշաճ նյութեր կամ պարզաբանումներ, որոնք հաստատում են, որ իր գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը կամ ծախսը) ողջամտորեն հիմնավորվում է օրինական եկամուտներով, կամ իր մոտ առկա չէ չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրը օրինական է և արժանահավատ.
  • զերծ չի մնացել  մնալ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացնելուն։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ, և ԲԴԽ-ն մայիսի 19-ին գործով դատական նիստ է նշանակել։

Փորձեցինք դատավոր Վահագն Մելիքյանից իր վերաբերյալ կարգապահական վարույթի մասին մեկնաբանություն ստանալ, սակայն դատավորի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Վերջինիս օգնականը մեզ հետ զրույցում փոխանցեց՝ դատավորը վարույթի վերաբերյալ որևէ ասելիք չունի։

Արաքս Մամուլյան