«Ռուսական համայնք» նեոնացիստների շարժման 5 անդամների խուզարկել են, ապա ազատ արձակել վկայի կարգավիճակով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Լենինգրադի մարզի Վսևոլոժսկում բնակարանում ՀՀ քաղաքացու մահվան դեպքից հետո ուժային կառույցները խուզարկություններ են իրականացրել «Ռուսական համայնք» նեոնացիստների շարժման հինգ անդամների մոտ, սակայն նրանց ազատ են արձակել վկայի կարգավիճակով, գրում է currenttime-ը։

«Ֆոնտանկա»-ն հայտնել է, որ մայիսի 4-ի գիշերը «Ռուսական համայնքի» նեոնացիստները ներխուժել են Վսևոլոժսկի Լենինգրադսկայա փողոցի բնակարան, կոտրել դուռը և պղպեղային գազով ու էլեկտրաշոկերով հարձակվել տղամարդու վրա։ 37-ամյա հայաստանցի Գոռ Հովակիմյանն ու նրա 24-ամյա ընկերուհին՝ Սոչիից Ելիզավետան, փրկվելու համար փակվել են սենյակում։ Ըստ աղբյուրի՝ երբ նեոնացիստները փորձել են ներխուժել, Գոռը հրդեհել է կահույքը։ Նա մահացել է, իսկ աղջիկը ցատկել է պատուհանից և այժմ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է՝ այրվածքներով ու կոտրվածքներով։

Նշվում է, թե «Ռուսական համայնքի» նեոնացիստները Գոռ Հովակիմյանին, ինչպես նաև նրա համախոհներին նախկինում որոնել են՝ «շարժման համակարգողի նկատմամբ ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով»:

Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։