Լենինգրադի մարզում նեոնացիստները բնակարան են ներխուժել. Հայաստանի քաղաքացի է մահացել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Լենինգրադի մարզում «Ռուսական համայնք» շարժման նեոնացիստները ներխուժել են բնակարաններից մեկը, որից հետո հրդեհ է բռնկվել։ Դրա հետևանքով Հայաստանի քաղաքացի է մահացել, վիրավորվել է մեկ աղջիկ, հայտնում է «Дождь» հեռուստաալիքը։

Մայիսի 4-ին ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Վսևոլոժսկի Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարանում հրդեհի մասին։ Ավելի ուշ բնակարանում հայտնաբերվել է 37-ամյա Հայաստանի քաղաքացու դի, իսկ պատուհանների տակ՝ 24-ամյա աղջիկ՝ ծանր վիճակում, գրում է «Ֆոնտանկա»-ն։

Աղբյուրի տվյալներով՝ այդ օրը բնակարան են ներխուժել «Ռուսական համայնք» շարժման նեոնացիստները, բնակարանի տիրուհուն պատմել է նրա որդին։ Նրա խոսքով՝ բնակարան փորձել են ներխուժել անհայտ անձինք, որոնք ներկայացել են որպես ոստիկաններ։ Նրանք կոտրել են դուռը, «գազ են կիրառել տուժողի նկատմամբ և հարվածել էլեկտրաշոկով»։ Անհայտ անձինք փորձել են կոտրել այն սենյակի դուռը, որտեղ թաքնված էին բնակչի ծանոթները, որից հետո հրդեհ է բռնկվել։

Բնակարանի տիրուհին ասել է, որ երբ հասել է դեպքի վայր, տեսել է աստիճանահարթակում «մեծ թվով սև հագուստով, «Ռուսական համայնքի» խորհրդանշաններով և դիմակներով տղամարդկանց»։

Ծայրահեղ աջակողմյան շարժման ակտիվիստները «Մոյկա 78»-ին հայտնել են, որ հարևանները լսել են բղավոցներ, իսկ բնակարանի տիրուհին, իբր, ինքն է դիմել «Ռուսական համայնքին», որպեսզի նեոնացիստները նրան ուղեկցեն։ Նրանք պնդում են, թե «պղպեղով գազ» են կիրառել՝ կնոջը պաշտպանելու նպատակով, իսկ հրդեհը, ըստ նրանց, «Հայաստանի քաղաքացու ձեռքի գործն է»։

Պարբերականը գրում է, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։

Տեսանյութը՝ «Ֆոնտանկա» տելեգրամ ալիքի: