Արա Աբրահամյանը պատասխանել է Բաքվին

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել իրեն միջազգային հետախուզում հայտարարելու մասին։

Նա հայտարարել է, որ Բաքվի մեղադրանքներն անհեթեթություն են։

«Ադրբեջանի դատախազությունն ինչ ասես՝ կարող է հայտարարել, ինձ դա չի հուզում։ Լավ կլինի, որ նրանք զբաղվեն իրենց հանցագործներով, որոնք Ղարաբաղում ոտնահարում են մարդու իրավունքները։ Իսկ այն, ինչ նրանք հորինում են, անհեթեթություն է և ինձ չի հուզսում։ Ինձ համար դա ծիծաղելի է»,- ասել է Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել 3 հայ գործարարների՝ «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանի, «Royalsys Engineering»-ի սեփականատեր Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) և «KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի դեմ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել մի շարք ԶԼՄ-ում արված հրապարակումների ու սոցիալական ցանցերում առկա տեղեկատվության հիման վրա և եկել եզրահանգման, որ, իբր, անօրինական կերպով զենք ու զինամթերք է տեղափոխվել Հայաստան, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը հայ գործարարներին մեղադրում է քաղաքացիական ու բեռնատար ինքնաթիռներով զենքի անօրինական տեղափոխումը կազմակերպելու մեջ։

Տաթև Ֆռանգյան