Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է վերջին 3 տարվա ընթացքում ոլորտում իրականացրած բարեփոխումները
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է մայրաքաղաքի և մոտակա մարզերի բժշկական կենտրոնների աշխատակիցների հետ։
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է վերջին երեք տարվա ընթացքում ոլորտում իրականացրած բարեփոխումները` ուռուցքաբանությունից մինչև դեղորայքային ապահովում, աշխատավարձերի վերանայումից մինչև բժշկական կենտրոնների հիմնանորոգում ու վերազինում։
Անահիտ Ավանեսյանը նաև պատասխանել է բուժաշխատողներին հուզող բոլոր հարցերին։