Ավարտվել է նեղ կազմով Պուտին-Բայդեն հանդիպումը․ այն շուրջ 2 ժամ է տևել

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ժնևում ավարտվել են Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի նեղ կազմով բանակցությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բանակցություններին, բացի նախագահներից, ներկա են եղել նաև ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինքենը։ «Լա Գրանժ» վիլլայում հանդիպումը սկսվել է տեղի ժամանակով 13։30-ին։ Գագաթնաժողովի առաջին մասը տևել է շուրջ 2 ժամ։

Ընդմիջումից հետո կմեկնարկի ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Ընդհանուր առմամբ, բանակցությունները կտևեն շուրջ 5 ժամ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համատեղ մամլո ասուլիս չի նախատեսվում․ Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը լրագրողներին կհանդիպեն նախագաներն առանձին-առանձին։

Հիշեցնենք՝ սա Պուտինի ու Բայդենի առաջին հանդիպումն է Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։

Տաթև Ֆռանգյան