Ինչ խախտումներ են արձանագրվել. «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է ԱԺ արտահերթ ընտրությունների միջանկյալ զեկույցը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021, դիտարկման արդյունքները։

Ամբողջական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ

Ներկայացնում ենք զեկույցի առանձին մասերը՝ ըստ խախտումների բնույթի։

Վարչական/բիզնես ռեսուրսների կիրառում

Այս ընտրությունների էական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վարչական ռեսուրսների ու լծակների տիրապետում է ոչ միայն իշխող ուժն, այլ նաև ընդդիմությունն, ում աջակցում են բազմաթիվ համայնքապետեր՝ ՀՀ ողջ տարածքում։ Արձանագրված դեպքերից մեկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ենթադրյալ չարաշահման մասով հայտարարություն է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի դեմ։ Մյուս բոլոր դեպքերում ավելի շատ գործ ունենք ընդդիմության կողմից վարչական ռեսուրսի կիրառման հետ։ Ընդհանուր դիտարկմամբ հստակ է, որ ընդդիմադիր համայնքապետերի զգալի մասը լծված է քարոզչություն իրականացնելուն (նաև աշխատանքային ժամերին)։ Նրանք են նաև ապահովում «Հայաստան» դաշինքի մարզային հանիպումների մասնակիցներին։ Վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված որոշ դեպքեր ներկայացված են ստորև․

ըստ ստացված ահազանգերի՝ Գյումրի քաղաքում՝ դպրոցների տնօրենների մասնակցությամբ ուսուցիչներին փորձել են ուղղորդել տարբեր կերպերով Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցություների անունից (միգուցե առանց նրանց իմացության) ներգրավելու տեղամասային ընտրական հանձնաժողովներում։ Ըստ ստացված տեղեկությունների՝ այս գործընթացն իրականացվում է «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների հետ ասոցացվող անձանց կողմից։

Դիտարկված ժամանակահատվածում վարչական ռեսուրս կիրառել է նաև իշխող ուժը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, մի շարք նախարարների պաշտոնակատարների մարզային այցերին իրենց աշխատանքային ժամերին մասնակցել են մարզպետներ, մարզպետարանների աշխատակիցներ՝ իրենց աշխատանքային ժամերին կամ չգտնվելով արձակուրդի մեջ։

Սյունիքի մարզում հավաքներին հարկադրված մասնակցել են «Հայաստան» դաշինքի հետ ասոցացվող գործարարների աշխատակիցներ և համայնքային հիմնարկների աշխատակիցներ։

Վարչական ռեսուրսի չարաշահում են նաև համայնքային բյուջեի հաշվին տրամադրվող աջակցության դեպքերը, որոնք նկարագրվել են ընտրակաշառքների ահազանգերին վերաբերող հատվածներում:

Փոսային նորոգումների աշխատանքներ են մեկնարկել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Ըստ ստացված տեղեկատվության՝ այս գործողություններն իրականացվում են «Հասյաստան» դաշինքի օգտին՝ համայնքային բյուջեի հաշվին փաստացի ապահովելով նաև որոշ անձանց ժամանակավոր զբաղվածությունը։