Մենք այստեղ ենք, որպեսզի Հայաստանը լինի, իսկ գողապետերը մեռնեն․ Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համայն հայության ուշադրությունը կենտրոնացել է Հայաստանի վրա, քանի որ առաջիկա օրերը, զարգացումները ճակատագրական են լինելու Հայաստանի համար: Սպիտակում քաղաքացիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ այս մասին նշեց Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը:

«Ըստ էության որոշվելու է Հայաստանի լինել-չլինելու հարցը, որոշվելու է՝ Հայաստանը կշարունակի իր գոյությունը որպես ազատ անկախ ժողովրդավար երկիր, թե կդառնա մի մեծ կայսրության գուբերնիա, ծայրամասային մի երկրամաս:

Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք մեր երկրի անկախ և ժողովրդավար ընթացքը, այստեղ ենք, որպեսզի Հայաստանը լինի, իսկ գողապետերը մեռնեն:
Նրանք, ովքեր պատերազմ են հայտարարել պետականությանը, ժողովրդավար հեռանկարին, չպետք է որևէ շանս, որևէ հնարավորություն ստանան, քաղաքական միջավայրում տեղ ունենալու»,- նշեց Բաբաջանյանը:

«Մենք երաշխավորելու ենք, որ որևէ ոտնձգություն, որևէ հարձակում մեր պետության դեմ , ժողովրդի իշխանության դեմ, ժողովրդի կամարտահայտության դեմ չպետք է տեղի ունենա: Եվ մենք որևէ բան չենք խնայելու՝ հասնելու համար բաղձալի արդյունքի»,- ընդգծեց Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: